
Նիդեռլանդների Պետական թանգարանը պատրաստ է 165 մլն եվրոյով գնելու Ռեմբրանդտի կտավը. NRC

Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է 165 միլին եվրո վճարել, որպեսզի Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606 – 1669) նկարը ձեռք բերի Ռոտշիլդների գերդաստանի ֆրանսիական ճյուղից: Այս մասին հայտնել է NRC թերթը՝ վկայակոչելով արվեստագետ Դիդիե Ռեյքներին Ֆրանսիայից:
Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի կառավարությունը երեք ամիս է տվել երկրի թանգարաններին «Դրոշակակիրը» կտավի ձեռքբերման համար, որը ներկայիս տերերը վաճառքի են հանել 2018 թվականի հուլիսին: Եթե Ֆրանսիայում այն այդպես էլ ոչ ոք գնել չցանկանա, ապա Նիդեռլանդների Պետական թանգարանը պատրաստ է վճարելու արվեստի ստեղծագործության համար պահանջվող գումարը, ստեղծագործություն, որը թվագրված է 1636 թվականով, հայտարարել է Ռեյքները:
Նրա խոսքով՝ խիստ ամոթալի ու ցավալի է այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանություններն ինն ամսում ոչ մի միջոց չեն ձեռնարկել արվեստի ստեղծագործությունը երկրում պահելու համար եւ, կարծես, չեն էլ պատրաստվում միջամտել իրադրությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: