
Walt Disney-ը «Ավատար»-ի երկրորդ մասի պրեմիերան հետաձգել է մեկ տարով

The Walt Disney Company-ն «Ավատար»-ի նոր էպիզոդի թողարկման ամսաթիվը հետաձգել է մեկ տարով։
Նորացված ժամանակացույցի համաձայն, կինոնկարն էկրան կբարձրանա 2021 թվականի դեկտեմբերի 17-ին: «Ավատար»-ի մյուս էպիզոդները կցուցադրեն 2023, 2025 եւ 2027 թվականներին: Բացի այդ, Disney-ը ազդադարել է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երեք նոր ֆիլմերի թողարկումը: Հանդիսատեսները կկարողանան դրանք դիտել 2022, 2024 եւ 2026 թվականներին: Կինոնկարների անվանումներն առայժմ չեն հրապարակվում:
Ընկերությունը նաեւ հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին պլանավորված է ֆրանշիզայի իններորդ էպիզոդի՝ «Սքայուոքերի վերելքի» պրեմիերան: Կինոնկարի ռեժիսորը դարձել է Ջեյ Ջեյ Աբրամսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: