Նոր մանրամասներ Երևանի Սարալանջի փողոցի ավտովթարից. պարզվել է կամրջից շրջված Mercedes-ի ուղևորների ինքնությունը. Shamshyan.com

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մայիսի 10-ին Երևանի Սալարանջի փողոցից դեպի Ավետիսյան փողոց տանող հատվածում կամրջի վրայից մոտ 12 մ բարձրությունից ցած ընկած Mercedes-ի և Toyota-ի վարորդների ու վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Շահնազարյանը, ով Mercedes-ով բախվել էր ճամփեզրի բետոնե արգելպատնեշին, հետո երկաթե ճաղավանդակին, որից հետո կամրջից վայր էր ընկել և բախվել Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գեղամ Գասպարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Շահնազարյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինտիտուտ, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Նոյ Սիմոնյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարոդ Գ. Գասպարյանը՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 XV 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Հաղթանակի 50-ամյակի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա՝ բախվելով Toyota Corolla մակնիշի 35 ZL 258 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած փրկարարների ու բժիշկների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս