Երևանի Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը. պատճառը մահվան ելքով հերթական վրաերթն է. Shamshyan.com
Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացեցին:
Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեզի Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցումներ կառուցեն, սակայն ապարդյուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: