
Քամին վնասներ է հասցրել

Մայիսի 10-ին, ժամը 18:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների փողոցում գտնվող նախկին ուսումնարանի շենքի տանիքի թիթեղները ս.թ. մայիսի 9-ին քամուց պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վահան Տեր-Առաքելյան փողոցի թիվ 10 շենքի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 12 քմ, պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 4 քմ և ամրացրել 8 քմ թիթեղյա ծածկը: