Ֆիլիպինների նախագահի վրա ելույթի ժամանակ վիթխարի ուտիճ է հայտնվել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ուսին վիթխարի ուտիճ է բարձրացել Սենատի (երկրի խորհրդարանի վերին պալատի) առջեւ նրա ելույթի ժամանակ:
Rappler հրատարակության կողմից հրապարակված կադրերում երեւում է, որ նախագահն ուշադրություն չի դարձնում իր վրա հայտնված միջատին: Մի քանի վայրկյան անց նրա մոտ է ազում կին օգնականը եւ փորձում թղթերի տրցակով ցած գցել ուտիճը: Այնուհետեւ Դուտերտեն ինքն է ձեռքով հագուստի վրայից նետում միջատին: Պետության ղեկավարը կատակել է, թե ուտիճն իր վրա են գցել ընդդիմադիր Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: