Բաժիններ՝

«Անկեղծ էի, երբ ասում էի, որ հրաշք կլինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում պայքարի չեմպիոնության համար». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի՝ հաջորդ մրցաշրջանի ծրագրերի և սպասվելիք տրանսֆերների մասին:

«Կարծում եմ, որ ես անկեղծ էի, երբ ասում էի, որ հրաշք կլինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում պայքարի չեմպիոնության համար: Մենք շատ ենք զիջում մրցակիցներին միավորներով:

Հաջորդ մրցաշրջանում մենք պետք է նվազեցնենք այս տարբերոթյունը: Եթե փետրվար-մարտ ամիսներին մենք դեռ մոտ լինենք առաջին տեղին, ապա դա հրաշալի կլինի:

Եթե ոչ, այս ամառ մենք մտադիր ենք աշխատել այն ֆուտբոլիստների տրանսֆերների վրա, որոնք երկար տարիներ այստեղ կարող են խաղալ: Ոչ մի դեպքում ամբողջությամբ պատրաստ ֆուտբոլիստներ: Մենք երբեք չենք եղել ակումբ, որը հենվում է պատրաստի  խաղացողների վրա:

Ռոնալդուն պատրաստի ֆուտբոլիստ չէր, Ուեյն Ռունին պատրաստի չէր: Շատ ֆուտբոլիստներ այստեղ են գալիս և զարգանում են՝ դառնալով բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Նրանք այստեղ ձեռք են բերել սուպերաստղի կարգավիճակ: Դա միշտ կլինի մեր ուղեցույցը: Մենք կզարգացնենք խաղացողներին, քանի որ ես ունեմ լավագույն մարզիչները, լավագույն միջավայրը:

Եվ լավագույն երկրպագուները, քանի որ նրանք սիրում են այն ֆուտբոլիստներին, որոնք հիացնում են նրանց, ստիպում են կանգնել նրանց իրենց տեղերից: Եվ ես հույս ունեմ, որ մենք կունենանք նման պահեր»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս