Բաժիններ՝

Սրբուկը այս անգամ ինքնատիպ սև պիջակով է և սև տաբատով

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հատված մրցութային երկրորդ փորձից:

Ի տարբերություն առաջին փորձի, որտեղ Սրբուհին կրում էր երկարաճիտ կոշիկներ, այս անգամ նա ինքնատիպ սև պիջակով է և սև տաբատով:

Երգչուհու մազերը հավաքված են հետաքրքիր հյուսերով: Նա բեմում միայնակ է: Սրբուկի «Walking out» երգի կատարման ամբողջ ընթացքում բեմում գերակշռում են կարմիր ու սև լույսերը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին, Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս