Բաժիններ՝

«Բագրատաշենի անցակետում խնդիրը հարթվել է բարիդրացիական փոխգործակցության մթնոլորտում». Դավիթ Անանյան

Բագրատաշենի անցակետում երեկ ծագած խնդիրը հարթվել է բարիդրացիական փոխգործակցության մթնոլորտում։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Թուրքիայից ժամանած ավտոբուսների ուղևորների՝ սահմանը հատելու խոչընդոտի մասին։

Շուրջ 150 մարդ, հիշեցնենք, չի կարողացել անցկացնել 25 կգ-անոց բեռը՝ Թուրքիայից բերված հագուստ, որը, իրենց պնդմամբ, անձնական օգտագործման համար է։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ իրենք բազմիցս ասել են, որ Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում բերվում են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ, ինչը մաքսավորները փորձել են կանխել. «Խնդիրը կարգավորվել է, մարդիկ էլ են հասկացել, որ այն մասը, որ ձեռնարկատիրական է, պետք է հայտարարագրվի, և հիմա հայտարարագրման փուլում է»։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս