Բեքհեմը հեռախոսով խոսել է մեքենայի ղեկին և կես տարով զրկվել է վարորդական իրավունքից
Մեծ Բրիտանիայի դատարանն Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին արգելել է վեց ամիս ավտոմեքենա վարել՝ ղեկին բջջային հեռախոս օգտագործելու համար: Այս մասին հայտնում է France 24-ը:
Նախկին ֆուտբոլիստն օրենքը խախտել է 2018թ. նոյեմբերին, Լոնդոնում: Այդ մասին ոստիկանությանը հայտնել է ականատեսներից մեկը: Անգլիայի հավաքականի նախկին ավագն ընդունել է մեղքը:
Կարիերայի ընթացքում Բեքհեմը հանդես է եկել 6 ակումբների կազմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեստոն», «Ռեալ», «Լոս Անջելես Գելեքսի», «Միլան» և ՊՍԺ:
Ներկայումս Բեքհեմը ղեկավարում է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը: Այն իր ելույթները MLS-ում կսկսի 2020 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը