
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ-ի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ 10, ձեռնպահ 21 պատգամավոր:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկակացրել էին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Կառավարությունում բացասական եզրակացություն ստանալուց հետո ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգ, և քննարկել մայիսի 8-ի նիստում: