Բաժիններ՝

Դդմիկի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս

Բաղադրիչներ

1. Դդմիկ – 500 գ
2. Եգիպտացորենի ալյուր – 100 գ
3. Ձու – 1 հատ
4. Ալյուր – 2 ճ/գ
5. Աղ – 1 պտղունց
6. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Դդմիկը կտրատել 2 սմ հաստության և 10 սմ երկարության ձողիկների:

2. Դդմիկի ձողիկները դնել տարայի մեջ և վրան աղ ցանել:

3. Խառնել և 1 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում:

4. Ձուն կոտրել, ավելացնել համեմունքներ:

5. Յուրաքանչյուր կտորը թավալել ալյուրի, այնուհետև ձվի մեջ:

6. Հետո դդմիկները պատել եգիպտացորենի փաթիլներով և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:

7. Եփել 180 աստիճան ջեռոցում 20-25 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս