
«Ես զարմացած չեմ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (0:3) «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը:
«Նման պահերին պարզ է դառնում, որ նրան հնարավոր չէ կանգնեցնել: Նման տուգանային հարվածի դեմ ոչինչ չես կարող անել: Նրա առաջին գոլը ամենագեղեցիկը չէր, բայց նա ցույց տվեց իր հմտությունները:
Ես գոհ եմ, որ մենք պաշտպանվեցինք ամբողջ թիմի դեմ, ոչ միայն Մեսսիի: Մենք փորձեցինք կանգնեցնել նրանց, մենք կոպիտ խաղացինք, լավ խաղացինք:
Լեոն համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է: Ես զարմացած չեմ:
Իհարկե, ես չեմ ասել իմ խաղացողներին, որ Սուարեսին անտեսեն: Հաղթելու համար հարկավոր է պաշտպանվել ոչ միայն Մեսսիի դեմ: Նրանք ունեն լավ թիմ, ուստի դժվար է պաշտպանել: Դու վերահսկում ես մեկ խաղացողի, իսկ մյուսը՝ ավելի ազատ տարածություն է ստանում»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան