
Զելենսկու շտաբում խոստացել են պաշտոնակալության աննախադեպ արարողություն անցկացնել

Վլադիմիր Զելենսկու շտաբի կրեատիվ խմբի անդամ, «Կվարտալ-95» նախագծի եւ «Ժողովրդի ծառան» սերիալի սցենարիստ Յուրի Կոստյուկը պատմել է, որ Ուկրաինայի ընտրյալ նախագահի թիմը պաշտոնակալության այնպիսի արարողություն է պատրաստում, «որպիսին դեռ չի եղել Ուկրաինայում»: Այդ մասին նա հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 2-ին:
«Մենք, ի դեպ, մտածեցինք, հնարավոր է արդյոք պատգամավորներին մի այլ վայր տանել պաշտոնակալության, բայց դրա համար հարկավոր է փոխել կանոնակարգը: Այսինքն՝ պատմական ընթացակարգերը, որոնք մենք պետք է հարգենք եւ կատարենք: Իսկ հետո, մենք էլի որեւիցե բան կմտածենք: Մենք քննարկման գործընթացում ենք, չեմ ցանկանում հայտնել բոլոր գաղտնիքները: Կարծում եմ, որ նման պաշտոնակալություն դեռեւս չի եղել: Կարող եմ ասել, որ հետաքրքիր բան է լինելու»,- պատմել է նա:
Կոստյուկը հավելել է, որ, առայժմ պաշտոնակալության օրը հայտնի չէ, շտաբը պատրաստվում է արարողության անցկացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: