Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում. Tert.am
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստարկների մասով իրավաբանորեն հիմնավորված 12 հակափաստարկ է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սրա վերաբերյալ մինչև օրս դեռևս որևէ պատասխան չի տրվել Օպերայի անձնակազմին: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Թատրոնից Tert.am-ին հայտնել են նաև, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի և Մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տնօրենի պաշտոնում Կ. Կիրակոսյանը պետք է պաշտոնավարի 6 ամիս ժամկետով:
Հարցին՝ արդյոք Կ. Օրբելյանը շարունակում է կատարել գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, թատրոնից պատասխանել են՝ «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի համապատասխան հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ լրիվ դրույքով ու անժամկետ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: