
Լոնդոնի դատարանը սկսել է Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու գործի քննությունը

Լոնդոնի դատարանը սկսել է «Վիկիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու վերաբերյալ գործի քննությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, լսումներն անցկացվում են Սաութուարք շրջանի Թագավորական դատարանում:
«Վիկիլիքս»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգը ապրիլի 30-ին հայտնել է, որ վճիռը հրապարակվելու է մայիսի 1-ին: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է Ջուլիան Ասանժի փաստաբանը, ազատազրկման ժամկետը, որը կարող է որոշել դատարանը, չի կարող գերազանցել մեկ տարին: