Ղուշչյանին առևանգելու գործով հարցաքննվել է Սամվել Ալեքսանյանը. «Փաստինֆո»
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Ալեքսանյանը հարցաքննվել է երեկոյան»:
Նշենք, որ նա ունի վկայի կարգավիճակ:
Ապրիլի 16-ին «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ գործով հարցաքննվել է նաեւ Համլետ Ղուշչյանը:
Հիշեցնենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: