Բաժիններ՝

Նեյմարի հաշիվների մի մասը սառեցվել է

Բրազիլիայի եկամտային ծառայությունը ՊՍԺ-ի առաջատար Նեյմարի դեմ պարտավորություններ է դրել՝ 2013 թվականին հարկերից խուսափելու գործի կապակցությամբ: Սա այն ժամանակահատվածն էր, երբ ֆուտբոլիստը տեղափոխվում էր «Սանտոսից» «Բարսելոնա»:

Բրազիլացու ընտանիքին առաջարկվում է վճարել 69 միլիոն ռեալ (15.7 միլիոն եվրո) և 150 տոկոս տուգանք: Նեյմարը պնդում է, որ պետք է վճարի 11.5 միլիոն ռեալ (2.6 միլիոն եվրո):

Որպես անվտանգության միջոց, հարկային մարմինները սառեցրել են Նեյմարի ընտանիքի հաշիվերի մի մասը: Նեյմարի ընտանիքը չի կարող օգտագործել նաև 2008 թվականի Cessna Citation 680 ինքնաթիռը, որի արժեքը գնահատվում է 4 մլն դոլարից մինչև 18 մլն դոլար, ինչպես նաև 2012 թվականի Eurocopter 130 B4 ուղղաթիռ՝ մոտ 2 մլն դոլար:

Հարձակվողի հայրը հանդիպել է բրազիլական էկոնոմիկայի նախարար Պաուլո Գյոսսի հետ՝ խնդրի լուծման համար, սակայն մինչ օրս չի հաջողվել կարգավորել խնդիրը:

2015 թվականին Նեյմարը տուգանվել է 188 միլիոն ռեալով (42,85 միլիոն եվրո)՝ 2011 թվականից մինչև 2013 թվականը  63,3 միլիոն ռեալ (14,42 միլիոն եվրո) չհայտարարագրելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս