Բաժիններ՝

Գվարդիոլան Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանի է համարում երկու ակումբների

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանի է համարում երկու թիմերի:

Կատալոնացի մասնագետի կարծիքով, առաջնության չեմպիոնի հարցում դեռևս ոչինչ որոշված չէ, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ն ունի 89, իսկ «Լիվերպուլ»-ը` 88 միավոր:

«Ըստ իս, մենք էլ, «Լիվերպուլ»-ն էլ արժանի ենք հաղթելու Անգլիայի այս առաջնությունում: Սակայն այն թիմը, որը կզբաղեցնի երկրորդ տեղը, չպետք է հուսալքվի»,-ասել է նա:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ի, որտեղ «քաղաքայինները» առավելության հասան 0:2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 89 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»-ն ունի 88 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս