Բաժիններ՝

Ի՞նչ սպասել «Ֆարգոյի» 4-րդ եթերաշրջանից

Նկարահանման մեկնարկի նախնական ժամկետները, սյուժեի առաջին մանրամասները և հիմնական դերասանական քաստը:

FH ալիքի հեռուստատեսային անալոգիան, որը ներշնչված է Քոեն եղբայրների ֆիլմերից, կվերադառնա չորրորդ եթերաշրջանով: Ինչպես միշտ, նոր պատմությունը չի կապվի նախորդների հետ, սակայն կմնա հանցագործության և խելագար կատակերգության ավանդական համադրությունը:

Ե՞րբ կմեկնարկի «Ֆարգոյի» 4-րդ եթերաշրջանը

Կային շշուկներ, որ երրորդ եթերաշրջանից հետո հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանը չի մեկնարկի: Բայց 2018 թվականին այդ շշուկները դադարեցին, քանի որ պարզ դարձավ, որ 2019-ին կթողարվի նոր եթերաշրջանը:

Սակայն, շարքի հեղինակ Նոու Հոուելը չափազանց զբաղված էր մի շարք տարբեր աշխատանքներով և 2018-ին պատրաստ չէր անցնել 4-րդ եթերաշրջանի նկարահանումներին:

Բացի այդ, «Ֆարգոյի» առանձնահատկությունը որոշ սահմանափակումներ է առաջացնում: Բոլոր եթերաշրջաններում գործողությունները տեղի են ունենում ձմռանը: Հետևաբար, նկարահանումները կարող են սկսվել միայն 2019 թվականի վերջում: Այսպիսով, սերիալի վերադարձին պետք է սպասել ոչ շուտ, քան 2020 թվականին:

Ինչի՞ մասին է պատմում «Ֆարգո» սերիալը

Նոու Հոուլեի անալոգիան հիմնված է Քոեն եղբայրների համանուն ֆիլմի վրա: Ինչպես օրիգինալում, սերիալում ևս, եթերաշրջանները սկսվում են ներածականով. «Սա իրական պատմություն է: Վերապրածների խնդրանքով բոլոր անունները փոխվել են: Մահացածների նկատմամբ հարգանքի դրսևորումից ելնելով՝ ամեն ինչ ցուցադրվում է այնպես, ինչպես տեղի է ունեցել»:

Իրականում սերիալում Քոեն եղբայրների ֆիլմից վերցված է միայն ընդհանուր մթնոլորտը: Տարբեր սերիաներում պարբերաբար հղում է արվում Քոենի տարբեր գործերին: Սերիալի յուրաքանչյուր եթերաշրջանում իրադարձությունները զարգանում են բնօրինակից անկախ: Ամեն եթերաշրջանը ներկայացնում է նոր պատմություն:

Առաջին եթերաշրջանում Մինեսոտա քաղաքից անհաջողակ ապահովագրական գործակալ Լեյթ Նայգարդը (Մարթին Ֆրիման) հանդիպում է մարդասպան Լոռմա Մալվոյին (Բիլի Բոբ Թորնտոն): Դա դառնում է խթան մի շարք հանցագործությունների համար: Նրանց քննում է ոստիկանության աշխատակից Մոլլի Սոլվերսոնը (Ալիսոն Թոլման):

Երկրորդ եթերաշրջանի գործողությունները տեղի են ունենում 1979 թվականին, Հարավային Դակոտայում: Այստեղ գործը քննում է երիտասարդ Լո Սոլվերսոնը (Պատրիկ Վիլսոն)՝ Մոլլիի հայրը: Նա փորձում է հասկանալ եռակի սպանությունը, որը կատարվել էր տեղի կրիմինալ հեղինակություններից մեկի որդին` Ռայ Գերհարդը:

Խնդիրն այն է, որ Ռային պատահաբար ավտովթարի է ենթարկել Պեգի Բլոմքվիստը (Կիրստեն Դանստ), ինչից հետո Ռայը մահացել է: Պեգին և նրա ամուսինը փորձում են թաքցնել այս փաստը:

Երրորդ եթերաշրջանում սյուժեն վերադառնում է ներկայիս Մինեսոտա: Ռեյ Ստասին որոշում է սպանել իր երկվորյակ եղբորը՝ Էմմիթին (երկուսն էլ` Յուեն ՄաքԳրեգոր): Սակայն, վարձու մարդասպանը տապալում է գործը, և, միևնույն ժամանակ, Էմմիթից խլում են իր «կայանման կետերի կայսրությունը»:

Ամեն ինչ պետք է բացահայտի ոստիկանության սպա Գլորիա Բերգլը (Քերի Քուն) և մանր խարդախություններով զբաղվող Նիկի Սվանգոն (Մարի Էլիզաբեթ Ուինստենդ):

Ի՞նչ տեղի կունենա «Ֆարգոյի» 4-րդ եթերաշրջանում

4-րդ եթերաշրջանի մասին որոշ տեղեկություններ արդեն հայտնի են: Սերիալի գործողությունները կտեղափոխվեն 50-ականնների Կանզաս-Սիթի՝ Միսուրի նահանգ: Հակամարտության կենտրոնում կլինեն աֆրոամերիկացիների և իտալացիների հանցագործ մաֆիաները: Նրանք միասին վերահսկում են թմրանյութերի վաճառքը, կոռուպցիան և այլ ոչ օրինական բաներ:

Հավերժական պատերազմին վերջ տալու համար խմբերի ղեկավարները փոխանակում են իրենց ավագ որդիներին` նրանց հարազատ որդու պես մեծացնելու խոստումով: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ իտալացի գանգստերների ղեկավարը հիվանդանոց է տեղափոխվում՝ պարզ վիրահատություն անելու համար, բայց մահանում է:

Ո՞վ կխաղա նոր եթերաշրջանում

Առայժմ հայտնի է միայն մեկ դերասան, ով անպայման խաղալու է չորրորդ եթերաշրջանում: Նրա անունը ծանոթ է գրեթե բոլորին: Դա Քրիս Ռոքն է («Դոգմա», «Բոլորը ատում են Քրիսին»): Նա ստացել է աֆրոամերիկյան մաֆիայի խմբի գլխավորի դերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս