Marvel-ը շոու է սկսել Twitter-ում
Marvel Entertainment-ը Twitter-ի իր պաշտոնական էջում շոու է թողարկում «Վրիժառուները. ավարտ» ֆիլմի ամերիկյան վարձույթ մտնելուց մեկ շաբաթ առաջ: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր օգտահաշվում: Շոուն կցուցադրվի ուղիղ եթերով, առաջին թողարկումը եղել է ապրիլի 18-ին: Երկրորդ եւ երրորդ էպիզոդները պլանավորված են ապրիլի 24-ին եւ 30-ին:
Առայժմ չի հաղորդվում, թե կոնկրետ ինչի մասին է պատմվելու հաղորդման ընթացքում, սակայն հանդիսատեսներին խոստացել են «ներսից նետված հայացք՝ Marvel-ի աշխարհին»:
Շոուն վարելու է Marvel New Media-ի փոխնախագահ Ռայան Փենագոսը եւ Marvel’s Voices-ի հաղորդավարուհի Անժելիկ Ռոշեն: Փենագոսի խոսքով՝ ծրագրի եթերում կհայտնվեն հյուրեր, ինչպես նաեւ կբացահայտվեն «էքսկլյուզիվ գաղտնիքներ»:
Էնթոնի եւ Ջո Ռուսոների «Վրիժառուներ. ավարտ» ֆիլմը համաշխարհային վարձույթ կմտնի ապրիլի 24-ին: Կինոնկարում գլխավոր դերերը կատարում են Բրի Լարսոնը, Սքառլեթ Յոհանսոնը, Քերեն Գիլանը, Բրեդլի Քուփերը, Քնիս Հեմսվորթը եւ ուրիշներ:
Սյուժեի համաձայն, «Վրիժառուների» թիմի ողջ մնացած անդամները եւ նրանց դաշնակիցները պետք է մշակեն պլան, որը կօգնի դիմակայել Թանոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: