Բաժիններ՝

Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում: Այդ մասին վկայում են BVA ընկերության՝ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 19-ին: Դրա տվյալներով՝, Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը ներկայում հավանություն է տալիս երկրի բնակիչների 32 տոկոսը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին:

Հարցումն անցկացվել է ապրիլի 17-18-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհից ընդամենը մի քանի օր անց: Այն նաեւ ցույց է տվել, որ ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը հեռուստացույցով դիտել է Նոտր Դամի հրդեհից հետո Մակրոնի ունեցած ելույթը: Բացի այդ, նրանց 62 տոկոսը դրական է գնահատել նախագահի արձագանքը եւ նրա գործողություններն այդ պատահարից հետո: Փարիզի Աստվածամոր տաճարում սաստիկ հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ին:

Տաճարին զգալի վնաս է հասցվել: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ավելի վաղ հայտարարել է, որ Նոտր Դամն անհրաժեշտ է վերականգնել հինգ տարում եւ այն է ավելի գեղեցիկ դարձնել: Նախօրյակին Ֆրանսիայի ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել է Նոտր Դամի հրդեհը մարած հրշեջներին եւ նրանց պարգեւատրել ոսկե մեդալներով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս