Բաժիններ՝

«Պոգբան կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղի վրա». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հերքել է լուրերն այն մասին, թե իրենց փոխհարաբերությունները «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ վատթարացել են:

«Չգիտեմ՝ որտեղից է հայտնում այդպիսի տեղեկությունը: Երբ մենք շփվում ենք Պոլի հետ, նա միշտ դրական է, և ես չեմ տեսնում ինչ-որ փոփոխություններ նրա վարքում: Պոգբան կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղի վրա, նա հպարտ է իրենով և միշտ աշխատում է իր ամբողջ ուժով: «Բարսելոնայի» հետ խաղում հենց նա ստիպեց թիմին գործել: Նա մեծ ֆիզիկական ջանք գործադրեց այդ խաղում»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930