
Արին գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը

Ապրիլի 12-ին, ժամը 21:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ). տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: