«Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են…»
«Երկրում իրավիճակ է փոխվել, իշխանական պատգամավորները պարտական չեն և չեն տիրապետում բիզնեսում տեղի ունեցող ամբողջ պրոցեսներին: Նախկինում փայ էին մտնում ու դաբրոներ էին տալիս, դրա համար գիտեին՝ որտեղ ինչ կա: Հիմա նման ֆունկցիա չունեն իշխանական պատգամավորները, մենք ընդամենը համակարգում ենք դաշտը, ըստ այդմ՝ նոր տնտեսվարողներ, խաղացողներ են հայտնվում դաշտում»,- մեզ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե որտե՞ղ են ստեղծվել Ստրասբուրգում վարչապետի հայտարարած 50-51 հազար աշխատատեղերը:
Ըստ նրա՝ առաջիկայում հրապարակումներ կլինեն՝ ի՞նչ ընկերություններ են բացվել, ո՞ր ոլորտներում և քանի՞ աշխատատեղ է ստեղծվել: Թե ինչպե՞ս է մի քանի ժամում 1000 աշխատատեղ ավելացել, Սարգսյանի կարծիքով՝ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել՝ կախված նրանից, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը. «Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են, և արդեն ճշտված՝ վարչապետը 51 հազար է ասել»:
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց իշխանական պատգամավորի վարկածը՝ ինքը չի զանգել վարչապետին. «Ես չեմ եղել զանգողը: Վստահ եմ, որ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) է զեկուցել»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: