
Սարսափազդու պիթոնի հետ աղջնակի խաղը հայտնվել է տեսանյութում

Ինդոնեզիայում երեք տարեկան աղջիկը մաքրել է սարսափազդու պիթոնի ատամները: Դրա մասին տեսահոլովակը հրապարակել է Daily Mail հրատարակությունը։ Տեսանյութում ցուցադրված է, թե Մահարանի անունով աղջիկը ինչպես է մի ձեռքով բռնում վագրապիթոնի դունչը, իսկ մյուսով՝ նրա ատամները մաքրում բամբակապատ փայտիկով:
Սողունը հնազանդորեն ենթարկվում է: Ինդոնեզացի աղջիկը պատմել է, որ բնության նկատմամբ սերը հայրն է իրեն ներշնչել, որը բուժում է էկզոտիկ կենդանիների: «Սկզբնական շրջանում, երբ նա խաղում էր վայրի գազանների հետ, ես հետեւում էի նրան եւ հուշում, թե ինչպես է հարկավոր վարվել,-ասում է հայրը:
Բայց այժմ նա ինքն է գլուխ հանում: Նա գիտի, թե ինչ կարելի Է անել, իսկ ինչն է կտրականապես արգելված: Գազանները նրան հնազանդվում են»: Ապրիլի սկզբին հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ Մահարանին մաքրում է կոկորդիլոսի ատամները: Հոլովակում նա ոչ մեծ սողունի հետ նստել էր վաննայի մեջ, բռնել սողունի մռութը եւ մաքրում էր նրա ատամները: Կենդանին չէր շարժվում եւ տոկունորեն ենթակվում էր հիգիենիկ միջամտությանը:
https://www.youtube.com/watch?v=2jJldRo7qpI