Գիտնականները պարզել են, որ կենսահավելանյութերի չափից ավելի գործածումը կարող է քաղցկեղ առաջացնել

Անհրաժեշտ քանակությամբ վիտամինների եւ միներալների ստացումը հարկավոր է օրգանիզմի բնականուն գործառման համար, բայց դրանք պետք է ստացվեն սննդամթերքներից, այլ ոչ թե սննդային հավելանյութերից, որոնց գործածումը կարող է վնաս հասցնել: Այս մասին գրել է USA Today թերթը՝ վկայակոչելով Թաֆթսի համալսարանի հետազոտությունը:

Գիտնականները նշում են, որ ոչ մի կապ չեն հայտնաբերել կենսաբանորեն ակտիվ հավելանյութերի (ԿԱՀ) գործածման եւ վաղաժամ մահվան ռիսկի նվազման միջեւ: Նրանք վերլուծել են առողջության եւ սննդի ավելի խոշոր հետազոտության տվյալները, որը կատարվել է 1999-ից մինչեւ 2010 թվականները: 20 եւ բարձր տարիքի ավելի քան 30 հազար մասնակիցներ պատասխանել են կենսաբանորեն ակտիվ հավելանյութերի գործածման վերաբերյալ հարցերին: Նրանց կեսից փոքր-ինչ ավելին ընդունել է սովորական սննդային հավելանյութեր, իսկ մեկ երրորդից ավելին՝ պոլիվիտամիններ:

«Այն դեպքում, երբ հավելանյութերի օգտագործումն, ամբողջությամբ վերցված, նպաստում է օրգանիզմում ստացվող սննդարարար նյութերի ավելացմանը, իրական օգուտ են տալիս այն նյութերը, որոնք ստացվում են սննդամթերքներից, այլ ոչ թե հաբերից»,- պատմել է նոր հետազոտության հեղինակ, համալսարանի դոցենտ Ֆան Ֆան Չժանը:

Նա հերքել է այն պնդումը, թե սննդային հավելանյութերը կարող են լրացնել անհրաժեշտ միներալների պակասը, եթե սնունդը հավասարակշռված եւ առողջ չէ: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կալցիում պարունակող հավելանյութերի չափազանց գործածումը կապված է քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկի հետ: Ըստ որում գիտնականները կապեր չեն գտել քաղցկեղով հիվանդանալու ռիսկի եւ կալցիումով հարուստ մթերքների գործածության միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս