
Պուտինը ստորագրել է Ռուսաստանում հավաքված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Mercedes ավտոմեքենայի կապոտին, որը հավաքվել է Ռուսաստանում: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի «Եսիպովո» արդյունաբերական պարկում Mercedes-Benz ավտոմոբիլների հավաքման գործարանում, տեղեկացնում է Life-ը։
«Մենք ներկա ենք մեր ավտոշուկայի համար հաճելի եւ կարեւոր իրադարձությանը,- ասել է պետության ղեկավարը:- Գիտեմ՝ որքան երկար է ընթացել երկխոսությունը, որքան երկար է ընկերությունը պատրաստվել ներդրումային նախագծի ընդունմանը»:
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ գերմանական ավտոարտադրողի գործարանի բացման համար պահանջվել է մեկուկես տարի: Պուտինը նաեւ խոստացել է, որ Ռուսասատանը կաջակցի այսօրինակ ներդրումային ծրագրերին: