Բաժիններ՝

Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, Ռոնալդուն երկրորդն է

France Football-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հինգ ֆուտբոլիստներին: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա եկամուտը կազմում է 130 մլն եվրո (մինչև հարկերի պահումը): Երկրորդ հորիզոնականում է «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ստանում է  113 մլն եվրո, ինչը 10 միլիոնով ավելի է «Ռեալում» իր ստացած աշխատավարձից:

Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: Ֆուտբոլիստի եկամուտը կազմում է 91.5 մլն եվրո: Չորրորդ հորիզոնականում է Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից»՝ 44 մլն եվրո, հինգերորդը «Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլն է՝ իր 40.2 մլն եվրոյով:

Նշված գումարների մեջ մտնում են հովանավորչական պայմանագրերը, աշխատավարձերը, բոնուսները և եկամտի այլ աղբյուրները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս