Բաժիններ՝

Հայտարարվել է աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը

Saudi Aramco սաուդյան նավթընկերությունը դարձել է աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Moody՚s եւ Fitch վարկանիշային գործակալություններին:

Ընկերության զուտ շահույթը 2018 թվականի կազմել Է 111,1 մլրդ դոլար: Այդ ցուցանիշն զգալիորեն գերազանցում է Apple-ի եւ Samsung-ի ցուցանիշները, որոնք գրավել են վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերը: Այսպես, Moody՚s-ի եւ Fitch-ի տվյալներով՝ անցյալ տարի այդ ընկերությունները վաստակել են 59,5 եւ 35,1 մլրդ դոլար՝ համապատասխանաբար:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, Saudi Aramco-ի շահույթը ավելի է, քան Apple-ինը, Google-ինը եւ Exon Mobil-ինը՝ միասին վերցված:

Saudi Aramco-ի ֆինանսական ցուցանիշների բացահայտումը, որոնք գաղտնի էին պահվում 1988 թվականին ընկերության հիմնադրման պահից ի վեր, համընկեցվել է արժեթղթերի շուկա նավթահսկայի մտնելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս