Բաժիններ՝

Լավագույն մասնագիտությունը Կենդանակերպի նշանների համար

Խոյ

Խոյն էներգետիկ նշան է, ով սովոր չէ ձեռքերը ծալած նստել։ Նրա ակտիվությանն ու էնտուզիազմին կարելի է նախանձել, նշանակում է, նրան այնպիսի մասնագիտություն է պետք, որը թույլ կտա անընդհատ զարգանալ ու ինչ-որ նոր բան յուրացնել։ Խոյը չափազանց ամբիցիոզ է ու բավականին համառ, իսկ դա նշանակում է, որ անընդհատ դեպի վեր է ձգտում ու հեշտությամբ է զբաղեցնում ղեկավար պաշտոն։

Դրան նպաստում է հիանալի վերլուծական միտքը, որոշումներ կայացնելու խիզախությունը ու իր վրա պատասխանատվություն վերցնելու ունակությունը։ Խոյերից հիանալի կառավարիչներ, բիզնեսմեններ ու քաղաքական գործիչներ են ստացվում։ Իսկ հաշվի առնելով նրանց հիանալի հռետորական հմտությունները՝ այս մարդիկ դառնում են հիանալի դասախոսներ կամ ուսուցիչներ։

Ցուլ

Կարդացեք նաև

Շատերի համար Ցուլն ասոցիացվում է աշխատասիրության ու գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հետ։ Իսկապես, այս մարդիկ անհավանական համառություն, կամքի ուժ ու ֆինանսական անկախության հասնելու հսկայական ձգտում ունեն։ Առանց որևէ բանի կարիք ունենալու ու իրենց երազանքներհ իրականացնելու համար Ցուլերը պետք է անդադար աշխատեն։

Եվ այս անձնավորությունները պատրաստ են գետինը կրծել իրենց երազանքի իրականացմանը հասնելու համար։ Պետք է միայն նշել, որ Ցուլերը չեն սիրում իրենց վրա պատասխանատվություն վերցնել ու իրենց հարմարավետ չեն զգում ղեկավար պաշտոններում։

Ցուլին հոգեհարազատ են բոլոր բանվորական մասնագիտությունները, քանի որ նա սիրում է աշխատել ձեռքերով։ Այս մարդը կարող է գերազանց ֆերմեր կամ բարձրակարգ շինարար դառնալ։ Իսկ շնորհիվ բարձր կատարողականի՝ Ցուլը կարող է տեղակալ աշխատել թեկուզ երկրի ախագահի մոտ։

Երկվորյակներ

Երկվորյակներին հեշտ են տրվում գիտությունները, դրա համար էլ նրանք կարող են տիրապետել տառացիորեն յուրաքանչյուր մասնագիտության։ Սակայն այս մարդիկ ունակ չեն երկար նստել մի տեղում, դրա համար էլ իրենց համար այնպիսի մասնագիտություններ են ընտրում, որոնք թույլ են տալիս անընդհատ շարժման մեջ գտնվել։ Մերկուրի մոլորակի հովանավորյալ Երկվորյակներն առանձնանում են շփվելու կարողությամբ, ինչի շնորհիվ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած մարդու հետ։

Երկվորյակները կատարյալ դիվանագետներ են դառնում։ Նրանք կարող են դառնալ հայտնի քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ կամ լրագրողներ։ Մտքերը հոդաբաշխ ձևակերպելու կարողությունն այս մարդկանց օգնում է դառնալ գրողներ և սցենարիստներ։ Երկվորյակները կհաջողեն նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ իրենց կյանքի ընթացքում հասցնում են տասնյակ երկրներ այցելել։

Խեցգետին

Խեցգետիններն ամենաշարժունակ անձնավորությունները չեն, իհարկե։ Նրանք գերադասում են տանը մոտ լինել, դրա համար էլ ընտրում են այնպիսի աշխատանք, որն անընդհատ տեղափոխություններ չի ենթադրում։ Եվ դրանում կարելի է շատ առավելություններ գտնել։ Խեցգետինները շրջահայաց են, բավականին զգույշ ու ամեն բան մտածում ու քննարկում են մինչև ամենավերջին մանրուքը, իսկ դա նշանակում է, որ նրանց կարելի է վստահել ու նրանց վրա հույս դնել։ Նրանք այնքան էլ ամբիցիոզ չեն, բայց աշխատանքը կատարում են պարտաճանաչ կերպով ու իրենց գործում հասնում են առավելագույն պրոֆեսիոնալիզմի, ինչն առիթ է դառնում, որ նրանք ավելի բարձր պաշտոնների նշանակվեն։

Խեցգետինները հիանալի դաստիարակներ ու դայակներ են դառնում, գիտակ հաշվապահներ, բանկային աշխատողներ ու հարկային տեսչության աշխատակիցներ, քանի որ թղթերի հետ աշխատանքը նրանց տարերքն է։ Խեցգետինը կարող է դառնալ նաև հաջողակ ռեստորատոր, դիզայներ կամ խոհարար։

Առյուծ

Առյուծներին կառավարում է Արևը, և դրա համար էլ զարմանալի չէ, որ այս մարդիկ սովորել են միշտ ուշադրության կենտրոնում գտնվել։ Հնարավոր է, հենց այդ ունակությունն է այս նշանի ներկայացուցիչներին մղում դեպի բեմ։ Իսկապես, էստրադայում, դերասանների, հեռուստահաղորդավարների ու բոհեմի այլ ներկայացուցիչների շրջանում անհավանականորեն շատ Առյուծներ կան։ Պարզապես նրանց դուր է գալիս հանընդհանուր պաշտամունքը և լուսարձակների փայլը։ Միևնույն ժամանակ՝ չի կարելի հաշվի չառնել Առյուծների առաջնորդական որակները։ Կրակի տարերքի այս ներկայացուցիչները բնածին ղեկավարներ են։ Նրանք պրակտիկ են, խելացի, գիտեն իրենց արժեքը, իսկ դա նշանակում է, որ նա կարող է բարձունքների հասնել։

Առյուծներին ներդաշնակորեն հարմար կլինեն բոլոր ղեկավար մասնագիտությունները, նա կարող է իրեն գտնել մանկավարժության, քաղաքականության կամ իրավագիտության մեջ։ Ավելին, Առյուծներն ի վիճակի են դառնալ նաև լավ գրողներ կամ ռեժիսորներ։

Կույս

Ինքնակատարելագործման ձգտումը, որ բնորոշ է բոլոր Կույսերին, անընդհատ այս մարդկանց դրդում է աշխատել իրենց վրա ու զարգանալ։ Հողի տարերքի ներկայացուցիչները հզոր վերլուծական ունակություններ ունեն, միևնույն ժամանակ նրանց մոտ վատ զարգացած չէ ինքնասիրությունը, իսկ դա նշանակում է, որ իրենց զգալով իրենց տարերքում՝ Կույսերը կարող են առաջ շարժվել կարիերայի աստիճաններով։ Բայց դա նրանք պարտադրված են անում, քանի որ ամբիցիոզ նկրտումներ այս անձինք չունեն։

Կույսերը կարող են դառնալ հիանալի հաշվապահներ, բուժաշխատողներ կամ առևտրի ոլորտի աշխատակիցներ։ Կույսերն իրենց վատ չեն զգում նաև դեղագործական ոլորտում, վերահսկող օրգաններում, իսկ հաշվի առնելով կենդանիների նկատմամբ նրանց սերը՝ կարող են նաև իրենց նվիրել անասնաբուժական գործին։

Կշեռք

Լինելով դիվանագիտական և վերլուծական տվյալներ ունեցող հավասարակշռված անձնավորություններ՝ Կշեռքներն իրենց գտնում են այնպիսի մասնագիտությունների մեջ, ուր կարևոր են ճշգրտությունն ու սթափ դատողությունը։ Կշեռքները հիանալի մենեջերներ են։ Նրանք ունակ են գտնել ցանկացած մարդու հանդեպ մոտեցումը ու մոտիվացնել թիմին նպատակներին հասնելու համար։ Իսկ բոլոր թեր և դեմ կողմերի կշռադատումն այդ մարդկանց ազատում է բացթողումներից ու սխալներից, որոնք պատահում են ցանկացած գործում։ Միևնույն ժամանակ՝ Կշեռքները ձգտում են դեպի այնպիսի մասնագիտություններ, որոնք թույլ են տալիս անընդհատ կատարելագործվել ու աճել՝ որպես անձնավորություններ։

Կշեռքները դառնում են գերազանց ուսուցիչներ, իրավաբաններ և քաղաքական գործիչներ։ Այս մարդիկ կարող են իրենց դրսևորել դիվանագիտական դաշտում կամ արվեստի ոլորտում։

Կարիճ

Կարիճները փոխզիջման չգնացող անձինք են՝ խիստ և կատեգորիկ բնավորությամբ։ Այս մարդիկ սովոր են իրենց առջև խոչընդոտներ դնել, ապա հերոսաբար հաղթահարել դրանք։ Նրանց պարզապես պետք է անընդհատ ադրենալին ստանալ, ինչի շնորհիվ Կարիճների օրգանիզմում գեներացվում է էներգիա, որը նրանց առավել ակտիվ է դարձնում։ Հավանաբար հենց այդ պատճառով այս նշանի ներկայացուցիչները հաճախ իրենց համար այնպիսի մասնագիտություններ են ընտրում, որոնք կապված են կյանքի համար ռիսկի հետ։

Կարիճները հեշտությամբ կհամաձայնեն դառնալ զինվորականներ, հատկապես, եթե աշխատանքը կապված լինի ռազմական գործողությունների հետ։ Այս մարդիկ պատրաստ են իրենց նվիրել բժշկությանը, որ փրկեն մարդկային կյանքեր։ Կարիճը հաջողությամբ ռազմական թղթակից կաշխատի, դեդեկտիվ կամ կասկադյոր։ Ավելին, ահեղ Մարսի սաները կարող են բարձունքների հասնել ժողովրդական բժշկության և էքստրասենսորիկայի մեջ։

Աղեղնավոր

Աղեղնավորի նշանի տակ ծնվում են նպատակամղված անձնավորություններ, ովքեր այս կյանքում ուզում են հասնել փառահեղ հաջողության։ Դրա համար նրանք ունեն բոլոր անհրաժեշտ որակները՝ համբերություն, անդրդվելիություն ու շրջապատող մարդկանց հետ գերազանց շփվելու ունակություն։

Աղեղնավորները գիտեն ամեն ինչ  ու բոլորի մասին, նրանք բազմաթիվ կապեր ունեն ու հետաքրքրությունների լայն շրջանակ, իսկ դա նշանակում է, որ նրանք տեղյակ են ամենավերջին նորություններից ու ունակ են ամեն ինչ պահել վերահսկողության ներքո։

Աղեղնավորները կարող են դառնալ հայտնի մարզիկներ, լրագրողներ կամ գովազդային բիզնեսի ներկայացուցիչներ, վաճառքի մասնագետներ, դերասաններ ու հեռուստահաղորդավարներ։ Ի՞նչ ասես, եթե Աղեղնավորը հավասարապես կարող է և դատավոր դառնալ, և տիրապետել մի շարք քրեական «մասնագիտությունների»։

Այծեղջյուր

Այծեղջյուրը կարիերիստ է, և, եթե նույնիսկ բացեիբաց չի ասում, երազում է կառավարչի պաշտոնի մասին։ Այծեղջյուրը շատ աշխատասեր է, իսկ նրա օրինակին հետևելով՝ սկսում են աշխատել նաև շրջապատողները։ Դրա համար էլ նրանք առավել քան արժանի են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Դրան ավելացրեք նաև ուժեղ և համառ բնավորությունը, ինչպես նաև արդարության մեծ զգացումը, ու դուք կհասկանաք, որ ավելի լավ ղեկավար գտնել հնարավոր չէ։

Այծեղջյուրն ունակ է գլուխ հանել ցանկացած կոլեկտիվից։ Նա կարող է բիզնեսի առաջատար դառնալ, ձեռնարկություն ղեկավարել կամ վերլուծական կենտրոն, իրավաբանի, սոցիոլոգի կամ ոսկերչի կարիերա անել։ Այս մարդկանց համառությունն ու խելքը կարող են պետք գալ ճարտարապետության, դեղագործության կամ ճշգրիտ գիտությունների մեջ։

Ջրհոս

Ջրհոսը կցանկանար երբեք չաշխատել, բայց օգնել մարդկանց։ Կատարելության մեջ նրան հարմար կլիներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Հավանաբար դրա համար շատ Ջրհոսներ ընտրում են իրավաբանության ոլորտն ու դառնում փաստաբաններ։ Ճիշտ է, շատ հաճախ կարիերա անելուն խանգարում է նրանց՝ տեղում չնստելու բնավորությունը։ Այս անձինք օժտված են ոչ ստանդարտ մտածողությամբ ու երկար չեն կարողանում նստել միևնույն տեղում, դրա համար էլ ընտրում են այնպիսի աշխատանք, որը թույլ է տալիս շրջել ողջ աշխարհով մեկ կամ գոնե անընդհատ չնստել գրասենյակում։

Ջրհոսները հիանալի կոնստրուկտորներ ու գյուտարարներ են դառնում, գիտնականներ, փիլիսոփաներ կամ հոգևորականներ։ Այս նշանի ներկայացուցիչներն իրենց դրսևորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կարող են արվեստ դասավանդել կամ բնագիտություն։

Ձկներ

Ձկները շատ տաղանդավոր են ու բավականին վաղ են սկսում դրսևորել իրենց պոեզիայի կամ նկարչության մեջ։ Քիչ ավելի ուշ, երբ Ձկների ֆանտազիաները սկսում են իմաստ ձեռք բերել, այս անձնավորությունները կարող են սկսել գիրք կամ սցենար գրել։ Այս նշանի ներկայացուցիչներն իրենց գտնում են մոդելային բիզնեսում՝ դառնալով հայտնի ոճաբաններ, կամ իրենց ուժերը փորձում են լրագրության մեջ։ Նրանք կարող են ընտրել զարգացման ցանկացած ուղղություն։ Գլխավորը, որ իրենց կողքին լինի մի խորհրդատու, ում Ձկները վստահում են։

Ձկները հակում ունեն բժշկության նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ իրենց կարող են նվիրել հոգեբուժությանը։ Այս մարդիկ հաճախ դառնում են հայտնի հիրոմանտներ կամ աստղաբաններ։ Վերջապես, օժտված լինելով գերազանց ինտուիցիայով ու մարդկային հոգեբանության իմացությամբ, Ձկները կարող են դառնալ խարդախներ ու յուրացնել, այսպես կոչված, քրեական մասնագիտություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս