Բաժիններ՝

Տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ

Մարտի 27-ին, ժամը 15:24-ին 911ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի  Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել գերեզմանատնից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին (Աթարբեկյան փողոցին կից շրջանցիկ ճանապարh է). հարակից ժայռի բեկորները (մոտ 4 խմ) թափվել են և ճանապարհը դարձրել երկկողմանի փակ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճանապարհը կմաքրվի Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031