
WhatsApp-ը կտեղեկացնի հաղորդագրությունների փոխանցման մասին

WhatsApp-ի 2.19.80 համարով բետա տարբերակի նոր առանձնահատկությունը ցույց է տալիս, թե քանի անգամ է ձեր հաղորդագրությունը փոխանցվել ուրիշներին:
Դրա համար պետք է սեղմել ուղարկված հաղորդագրությունը և ընտրել հարցականի նշանը: Wabetainfo-ի տվյալներով՝ հատուկ բաժնում նշվում է, թե քանի անգամ է մեկ ուրիշին ուղարկվել այս հաղորդագրությունը:
Օրինակ, գործատուները կարող են հասկանալ, թե արդյո՞ք աշխատակիցն ուղարկել է անձնական հաղորդագրությունը մեկ ուրիշին: Ըստ մասնագետների՝ այս միջոցով մեսինջերով ուղարկված գաղտնի տեղեկատվությունը չի փոխանցվի:
Մի փոքր բարդ է լինելու խմբերի դեմքում: Մեսինջերը ցուցադրում է միայն, թե քանի անգամ է ուղարկվել հաղորդագրությունը, բայց չի ցուցադրում, թե որ օգտատերն է արել դա:
Այս առանձնահատկությունից կարող են օգտվել WhatsApp-ի բետա տարբերակի օգտատերերը՝ Android համակարգում:
Դեռևս չկա տեղեկտվություն, թե երբ այս առանձնահատկությունը հասանելի կլինի բոլորին:
Սիրարփի Աղաբաբյան