4 կարճ, բայց փայլուն դասեր վերջին 50 տարիների ամենափայլուն ձեռնարկատերերի կողմից
«Մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ մտածում է։ Նա ինքն է ստեղծում ու կործանում իրեն»։
1. «Առաջնորդ դառնալու միակ եղանակն այն է, որ ինքդ քեզ առաջնորդի պես վերաբերվես»։ (Առնոլդ Շվարցենեգեր)
Երբ Առնոլդ Շվարցենեգերը դեռ նոր էր սկսում դերասանի կարիերան, նրան միանման դերերի բազմաթիվ առաջարկներ էին անում։ Բոլորի համար նա սոսկ մկանների կույտով ու ուժեղ ակցենտ ունեցող օտարերկրացի էր։ Նրա ներկայացուցիչն աղերսում էր համաձայնել առաջարկներին, բայց Շվարցենեգերն անդրդվելի էր։ Նա հրաժարվում էր։ Տարիներ անց Հոլիվուդի ամենահայտնի արտիստներից մեկը` Շվարցենեգերը, իր գրքում գրում էր. «Առաջնորդ դառնալու միակ եղանակն ինքդ քեզ առաջնորդի պես վերաբերվելն է և անդադար աշխատանքը»։
Ես տասնյակ գրքեր եմ կարդացել հաջողության ու անձնային աճի թեմաներով։ Կարող եմ վստահ ասել, որ հենց այս միտքն է այս կամ այն ձևով հանդիպում իմ կարդացած յուրաքանչյուր գրքում։ Ջեյմս Ամենն այս դասը հետևյալ կերպ է ձևակերպում. «Մարդն ինքն է ստեղծում ու կործանում իրեն»։
Ինչպիսին որ դուք ձեզ տեսնում եք, այն էլ դառնում եք։ Դուք ուզո՞ւմ եք առաջնորդ լինել։ Ուրեմն սկսեք ձեզ վերաբերվել առաջնորդի պես։
2. «Ձեր հմտությունն աստիճանաբար կատարելագործեք։ Մի շտապեք» (Սթիվ Մարտին)
Այսօր Սթիվ Մարտինն աշխարհի ամենահայտնի ու ամենաբարձր վարձատրվող կատակերգակ դերասաններից է։ Քչերը գիտեն, որ նա 10 տարի կատարելագործում էր իր վարպետությունը` հանդես գալով զվարճանքի վայրերում, ճանապարհամերձ բարերում, կոմեդիա տների ակումբներում ու երիտասարդ տաղանդների համար կազմակերպված երեկույթների ժամանակ։ Ավելի ուշ իր գրքերից մեկում նա գրել է. «Ես ոչ մի գերբնական բան չեմ արել։ Այսօրվան հասնելու համար ես սոսկ երկար ու ջանադրաբար աշխատել եմ։ Ես չեմ փորձել պայքարել նրանց դեմ, ովքեր ինձ չեն հավատացել։ Աստիճանաբար գնացել եմ դեպի իմ երազանքը փոքր քայլերով` հավատալով իմ կանխազգացմանը»։
Աննշան թվացող ոչ մեծ քայլերը ձեզ կօգնեն հասնել անհավանական արդյունքների։ Այս օրենքը միշտ աշխատում է 100%-ով։ Հաջողությունը, որին դուք տենչում եք հասնել, մի գիշերվա ընթացքում ձեզ մոտ չի գա։ Ոչ մեծ, բայց կանոնավոր քայլերով դուք կհասնեք ձեր նպատակներին։
Ժամանակին Կոնֆուցիոսն ասել է. «Մարդը, ով կարողացել է սարը շարժել տեղից, սկսել է այն բանից, որ տեղից տեղ է քարշ տվել մանր քարերը»։
3. «Անընդհատ ներդրումներ կատարեք ինքներդ ձեր վրա»։ (Ֆիլ Նայթ, Nike ընկերության հիմնադիրներից մեկը)։
Երբ Ֆիլ Նայթը նոր-նոր էր սկսում զարգացնել Nike ընկերությունը, որն այսօր մարզակոշիկների հիմնական արտադրողներից է, նա ոչինչ չուներ։ Եվ նա իր աշխատած փողերը, շատերի պես, դատարկ տեղը չէր վատնում։ Այն, ինչ նրան հաջողվում էր վաստակել, նա կրկին ներդնում էր ընկերության զարգացման մեջ։ Նրա փաստաբանները, ֆինանսական խորհրդատուները և ծանոթ բանկիրներն անդադար նրան ասում էին, որ նա պետք է վերջ տա այդ երկարատև ու անդադար ներդրումներին։ Նրանք նրան ասում էին այն մասին, որ նա պետք է կապիտալ կուտակի։ Նայթը նրանցից ոչ մեկին չէր լսում։ Նա գիշերում էր իր գրասենյակում, քանի որ դա նրան թույլ էր տալիս տան վարձ չտալ։ Մեր մեջ այնքան էլ շատ չեն էքստրաօրդինար մարդիկ, ովքեր պարբերաբար ներդրումներ են կատարում իրենց, իրենց երազանքներին ու նպատակներին հասնելու վրա։
4. «Ձեր ողջ ուշադրությունը բևեռեք պրոցեսի վրա։ Մի մտածեք արդյունքների մասին»: (Բրայան Քրենսթոն)
Իր ինքնակենսագրության մեջ աղմկահարույց «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում Ուոլթեր Ուայթի դերը խաղացած Բրայան Քրենսթոնն ընթերցողների հետ կիսվել է իր հաջողության գաղտնիքով։ Նա պատմել է այն մասին, թե ինչն է իրեն օգնել հաջողակ դերասան դառնալ։
«Իմ կարիերայի սկզբում ես միշտ շտապում էի։ Նկարահանվում էի գովազդային հոլովակներում ու խելագարի պես վազում տարատեսակ քասթինգների ու լսումների։ Ես լավ էի վաստակում, բայց ինձ ինչ-որ բան չէր բավականացնում։ Թվում էր, թե ես դոփում եմ տեղում ու բոլորովին չեմ աճում։ Ես, այն է, մտածում էի, թե որպես դերասան` հասել եմ իմ բարձրակետին, երբ օգնության եկավ իմ դաստիարակ Բրեք Քոսթինը։
Նա ինձ խորհուրդ տվեց շատ ուշադրություն դարձնել նկարահանումների կամ լսումների բուն ընթացքին, այլ չմտածել վերջնարդյունքի մասին։ Ես այդպես էլ անում էի։ Սկսեցի գնալ քասթինգների միայն այն պատճառով, որ ինձ հետաքրքիր էր առաջարկված դերը։ Չէի մտածում այն մասին, թե որքան գումար ինձ կվճարեն, եթե դերն ինձ բաժին հասնի։
Չէի մտածում փառքի մասին, չէի պատրաստվում ոչ ոքի հետ մրցակցել։ Ես գնում էի լսումների իմ տաղանդը ցույց տալու համար, աշխատելու, հանդես գալու և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ։ Ես այլևս չէի մտածում վերջնական արդյունքի մասին։ Երբ մենք մտածում ենք դրա մասին, մենք ունենում ենք որոշակի սպասումներ։ Ես գիտակցում էի, որ այդ ճանապարհը հաջողության չի հասցնում։ Իմ աշխատանքը կայանում էր պարզապես լավ հանդես գալու մեջ։ Բաց մի թողեք ձեր կյանքում հայտնված հնարավորությունները։ Վայելեք բուն գործընթացը»։ Քրենսթոնը նաև նկատել է, որ այդպիսով ինքը ավելի ազատ ու հանգիստ է դարձել ու առավել ինքնավստահ։ Այսօր Բրայան Քրենսթոնն աշխարհի ամենահարգված ու հայտնի դերասաններից է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը