Ինչպե՞ս հաշտվել Կենդանակերպի տվյալ նշանի հետ
Վեճերը ցանկացած հարաբերությունների անբաժանելի մասն են։ Մարդու հետ հաշտվելու համար պետք է ամեն ինչ իմանալ նրա խառնվածքի ու բնավորության մասին։ Դրա համար ավելի լավ է ուսումնասիրել նրա Կենդանակերպի նշանը։
Խոյ
Խոյի հետ հաշտվելու համար ձեզ պետք չեն բարդ սխեմաներ։ Այս անձնավորությունները վիճում են կատաղի՝ իրենց ողջ ագրեսիան հակառակորդի վրա թափելով, բայց նույնքան արագ էլ սառչում են։ Տառացիորեն կես ժամ անց Խոյը կքայլի ժպիտը դեմքին ու նույնիսկ չի հիշի քիչ առաջ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։
Դրա համար էլ թողեք Խոյին ու հնարավորություն տվեք, որ նա միայնակ մնա։ Կանցնի մի փոքր ժամանակ, և այդ մարդը կրկին ձեզ հետ ուրախ ու բարեհաճ կլինի։ Եվ հանկարծ չվերադառնաք նախկին կոնֆլիկտի քննարկմանը։ Խոյը մոռացել է, ուրեմն դա ընդմիշտ է, իսկ նրան կոնֆլիկտի մասին հիշեցնելով՝ դուք նոր վեճեր եք սադրում։
Ցուլ
Ցուլերը երկար ու դժվար են մոռանում կոնֆլիկտները, այդ պատճառով էլ վեճի դեպքում այդ մարդուն առնվազն մեկ օր է պետք տալ, որ նա սառչի։ Դրանից հետո արժե վերադառնալ խոսակցությանը ու փորձել շփման եզրեր գտնել։ Եթե դուք առաջինը Ցուլի հետ զիջումների գնաք, նա ավելի ակտիվորեն կսկսի պատասխան քայլեր անել, և շուտով դուք համաձայնության կգաք։
Փոխադարձ զիջումներով վստահելի զրույցը կխոսի այն մասին, որ իր հոգու խորքում Ցուլն արդեն ներել է ձեզ։ Մնում է սոսկ նրանից ներողություն խնդրել, օրինակ, գեղեցիկ մոմերով ընթրիքի ժամանակ։
Երկվորյակներ
Երկվորյակները կոնֆլիկտները չեն ընկալում՝ որպես էքստրաօրդինար մի բան, քանի որ իրենք էլ են սիրում վիճել ու կռվել։ Այս անձինք գիտեն, որ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը, և դրա համար էլ նույնիսկ նեղանալով մարդուց՝ մտովի արդեն պատրաստ են հաշտվել։ Երկվորյակների հետ պետք է հաշտվել անմիջապես, առանց ժամանակ ձգելու։
Խոցված Երկվորյակն առաջինը երբեք չի գնա հաշտության, իսկ ձեր «լռության խաղերի» պատճառով կարող է առհասարակ որոշել, որ դուք ուզում եք բաժանվել։ Այդ պատճառով էլ, հենց որ դուք նեղացնեք Երկվորյակին, անմիջապես անհրաժեշտ բառեր գտեք ներողություն խնդրելու համար, ապա այդ մարդուն շեղեք ճանապարհորդությամբ կամ այլ հետաքրքիր արկածով։
Խեցգետին
Երբ Խեցգետինը համարում է, որ իրեն նեղացրել կամ վիրավորել են, նա ինքնամփոփ է դառնում՝ փակվելով իր պատյանի մեջ։ Եթե բաց թողնես հաշտվելու պահը, հետո ստիպված կլինես շատ ջանքեր գործադրել, որ արժանանաս այդ մարդու ներմանը։ Դրա համար գործել պետք է անմիջապես։ Դրա համար դուք պետք է ընդունեք ձեր մեղքը, ընդ որում, դա պետք է անել ներողություն հայցող տոնով՝ ձեր նեղացկոտ զուգընկերոջը հասկացնել տալով, որ դուք լիովին գիտակցել եք ձեր սխալ լինելն ու զղջում եք կատարվածի համար։
Ձեր խոսքերին որպես ապացույց՝ ասեք նրան, թե որքան թանկ է ձեզ համար Խեցգետինը, նրան հոգատարությամբ ու ուշադրությամբ շրջապատեք։ Իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը Խեցգետինն անպայման կգնահատի։
Առյուծ
Առյուծը գիտի իր գինը, դրա համար էլ վիճելիս, եթե անգամ սխալ էլ լինի, առաջինը հաշտության չի գնա։ Հպարտությունը կստիպի, որ նրանք շաբաթներով լռեն՝ իրենց զուգընկերոջ վրա ուշադրություն չդարձնելով, ասես նա չկա, գոյություն չունի։ Եվ ուղիղ ներողություններն այստեղ հազիվ թե օգնեն։
Հաշտվելու համար Առյուծին պետք է հրավիրել շքեղ ռոմանտիկ ժամադրության կամ թանկարժեք նվեր անել նրան։ Մի խոսքով, նրանից ներողություն պետք է խնդրել արքայական կերպով, շռայլորեն ու բոլոր պատիվներով, Առյուծին արժանի։ Երբ Կրակի տարերքի ներկայացուցիչը կզգա իր կարևորությունը ձեզ համար, նրա սիրտը կբարիանա։
Կույս
Այս նշանի ներկայացուցիչների հետ հաշտվելը շատ հեշտ է։ Կույսերը գերադասում են տեղում հասկանալ կատարվածն ու շփման եզրեր գտնել։ Նրանք չեն նեղանա ու չեն լռի, ընդհակառակը, կաշխատեն հասնել ճշմարտությանը ու պարզել, թե հենց ով է մեղավոր։
Պետք է նկատել, որ այդպիսի մոտեցումն իր առավելություններն ունի, քանի որ հարցերն արագ պարզելու արդյունքում՝ դուք հնարավորություն եք ունենում հարթել իրավիճակը՝ ընդունելով ձեր ճշմարտացի լինելն ու ներողություն խնդրելով։ Միակ թերությունն այն է, որ Կույսերի հետ վիճելը շատ հեշտ է, ու դա կարող է տեղի ունենալ շաբաթը մի քանի անգամ։
Կշեռք
Կշեռքներն ատում են վեճերն ու աշխատում են խուսափել դրանցից՝ հարթելով նույնիսկ այն կոնֆլիկտները, որոնցում իրենք բացարձակապես ճիշտ են։ Այս նշանի ներկայացուցիչների կյանքում ցանկացած կոնֆլիկտ նրանց ներաշխարհում աններդաշնակություն է մտցնում, և դրա համար էլ նրանք ցանկացած եղանակով ցանկանում են խուսափել նեգատիվից։
Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, նեղացրել եք Կշեռքին, աշխատեք չվերադառնալ հասունացած խնդրին։ Ավելի լավ է այդ մարդուն շեղեք լավ գրքով կամ հետաքրքիր ֆիլմով, թանգարան կամ հետաքրքիր ցուցահանդես այցելությամբ։
Կշեռքներին դուր կգա նաև մարզական միջոցառումների հաճախելը։ Հոգով հանգստանալով՝ այս մարդիկ թուլանում են ու սկսում շփվել նախկինի պես՝ բացարձակապես չհիշելով վիրավորանքների մասին։
Կարիճ
Կարիճները կատեգորիկ անձնավորություններ են, դրա համար վեճերի ժամանակ հարցերը շատ սուր ու կտրուկ են դնում։ Նրանք կարողանում են գերազանց կերպով խաղարկել փաստերը ու մատնանշել զրուցակցի թերությունները, իսկ վերջինս կամ համաձայնում է Կարիճի հետ, կամ նրանց ճանապարհները բաժանվում են։
Մտերիմները գիտեն Կարիճների այդ կատեգորիկության մասին ու աշխատում են առանց առիթի չվիճել նրանց հետ։ Իսկ եթե դուք իսկապես մեղավոր եք, անմիջապես ներողություն խնդրեք Կարիճից։
Ընդ որում, դա պետք է անել արժանապատվորեն՝ առանց ինքդ քեզ ստորացնելու։ Կյանքը ցույց է տալիս, որ ձեր անկեղծությունն ու արժանապատիվ վարքագիծը հաշտության գործընթացում անկասելի գործիքներ են։
Աղեղնավոր
Աղեղնավորները վեճեր չեն սիրում ու քեն չեն պահում իրենց նեղացրածների հանդեպ։ Դրա համար էլ նրանց հետ հաշտվելը շատ հեշտ է։ Բավական է միայն թողնել, որ նա հանգստանա, զայրույթն անցնի, իսկ հետո նրա համար իսկապես օգտակար մի բան անել, որ Աղեղնավորն անպայման կգնահատի։
Այս մարդը վստահում է բառերին, բայց շատ ավելի հավատում է արարքներին, դրա համար էլ հոգ տարեք Աղեղնավորի մասին, և այդ ժամանակ նա կհասկանա, որ ձեր զղջումն անկեղծ է։ Հիշեք նաև, որ ուժեղ նեղվածությունն Աղեղնավորը հիվանդագին կերպով կհաղթահարի միայնության մեջ՝ ոչ ոքի չասելով դրա մասին, բայց և՝ չհամաձայնելով հաշտվել։ Այդ դեպքում Աղեղնավորից ներում հայցել ստիպված կլինեք բավականին երկար ժամանակ։
Այծեղջյուր
Այծեղջյուրներին բավականին դժվար են տրվում անկեղծ զգացմունքները, դրա համար էլ այդ մարդուն վիրավորանք հասցնելով՝ ձեզ համար շատ դժվար կլինի նրան ստիպել ասել. «Ես քեզ ներում եմ»։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Այծեղջյուրի սառցե սիրտը հնարավոր չէ հալեցնել։ Դա շատ հեշտ է անել։ Բավական է միայն միասին ինչ-որ գործ անել՝ ընթացքում ամեն կերպ օգնելով միմյանց։
Համատեղ աշխատանքը շատ է մտերմացնում Այծեղջյուրին այն մարդու հետ, ով իր կողքին է գտնվում։ Դրա համար էլ մի ծուլացեք և միասին գնացեք նոր բարձունքներ նվաճելու։ Ճիշտ է, արժե հիշել, որ, եթե դուք շատ ուժգին ու սուր եք խոցել Այծեղջյուրին, ձեզ դժվար թե հաջողվի այդ մարդու հետ վերականգնել հարաբերությունները։
Ջրհոս
Ջրհոսները չափազանց անկանխատեսելի են, և այդ պատճառով էլ անհնար է նախապես ասել, թե այդ մարդն ինչին ուշադրություն չի դարձնի, իսկ ինչով դուք կարող եք նրան մահացու վիրավորել։
Համապատասխանաբար՝ նաև հնարավոր հաշտեցման վերաբերյալ հարմար խորհուրդ նույնպես գոյություն չունի։ Որպես տարբերակ՝ պարզապես համեղ բաներ գնեք ու Ջրհոսին հյուր գնացեք՝ անկեղծորեն ներողություն խնդրելով։ Մի բաժակ թեյի կամ ալկոհոլային խմիչքի շուրջ սրտանց զրույցը մտերիմ ընկերոջ հետ Ջրհոսի համար պարզապես անգին է։ Հնարավոր է՝ մտերմիկ շփումից հետո դուք ոչ միայն կհաշտվեք, այլև ավելի կմտերմանաք։
Ձկներ
Ձկները սիրում են տառապել, իրենց նեղացած, խոցված ու անպետք զգալ։ Դրա համար էլ վեճի դեպքում նրանց մեկ օր ժամանակ տվեք տխրության ու մելանքոլիայի համար։ Իսկ հետո սկսեք հաշտվել։ Հիշեք, Ձկները չափազանց զգայուն են և հասարակական կարծիքին հսկայական նշանակություն են տալիս, իսկ դա նշանակում է, որ Ձկներին ուժեղ վիրավորելով՝ դուք ավելի լավ է հրապարակայնորեն ներում հայցեք, որ շրջապատողներն իմանան, որ դուք սխալ եք եղել։
Դրանից հետո կարելի է Ձկներին ուշադրության նշաններ ցույց տալ՝ չմոռանալով մեղա գալ սեփական մեղքերի համար։ Եթե զգայուն Ձկները զգացված լինեն այդպիսի ուշադրությունից, նրանք ուրախությամբ կգնան հաշտության։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը