Երբ Դուք սիրում եք, դուք ոչինչ չեք ուզում. պարզապես սիրում եք

Ինչպե՞ս է եսասիրությունը տարբերվում իսկական սիրուց: Այն, ինչ մենք սեր ենք անվանում, իրականում եսասիրություն ու մանկամտություն է։ Բայց մենք սովորել ենք ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու ռոմանտիկացնել մեր սեփական թերությունները, մեր թեթև արատները ներկայացնել շահեկան տեսանկյունից։

Երբ դուք ուզում եք, որ ձեզ ձեռք տան, գուրգուրեն, գրգռեն, սեղմեն, ուրեմն դա կիրք է։ Երբ դուք ուզում եք, որ ձեր մասին ամեն կերպ հոգ տանեն, լուծեն ձեր խնդիրները, ձեզ նվերներ նվիրեն, ապահովեն, ուրեմն դրա անունը մանկամտություն է։

Երբ դուք ուզում եք, որ ձեզ անսահման սիրեն, առանց ձեզ չկարողանան ապրել, իրենց ողջ ազատ ժամանակը ձեզ հետ անցկացնեն ու մնացած ամեն ինչը մղեն երկրորդ պլան, դա եսասիրություն է։

Երբ դուք հրատապ կերպով ուզում եք կոնկրետ մարդուց երեխա ունենալ, դա կենսաբանություն է։

Երբ դուք ուզում եք, որ նա շտապ ձեզ առաջարկություն անի, կամ կինը համաձայնի դառնալ ձեր կինը, ուրեմն դա կախվածություն է հասարակական կարծիքից։

Երբ Դուք սիրում եք, դուք ոչինչ չեք ուզում. Դուք պարզապես սիրում եք։

Դուք քայլում եք բնակարանում, մաքրում եք ատամները, աշխատանքային նամակներ եք ուղարկում, հաց եք գնում, թեյ եք խմում, մայրիկին եք զանգահարում ու միաժամանակ սիրում եք այդ մարդուն։ Նա կարող է այդ ժամանակ լինել ուր ասես և ում հետ ասես։ Նա նույնիսկ կարող է չիմանալ այն մասին, որ դուք իրեն սիրում եք։ Զանազան խնդիրներ հետո էլ են առաջանում, կյանքը հոսում է սովորականի պես, բայց միևնույն է, այն ժպտում է ձեզ։

Այո, դա պրակտիկ, իռացիոնալ և տարօրինակ չէ, բայց հենց դա է սերը։ Մնացած ամեն ինչը պարզապես մարդկային կրքեր են։

Կառուցել կարելի է հարաբերությունները, այլ ոչ՝ սերը։ Պայքարել կարելի է երեխայի կյանքի համար, մրցույթում առաջին տեղը գրավելու կամ սեփական իրավունքների համար, բայց ոչ՝ սիրո համար։ Սպասել կարելի է բառերի ու  արարքների համար պատասխանատվության, կարելի է սպասել ազնվության կամ հասկացվածության, բայց ոչ՝ սիրուն։ Սերը պրակտիկ արդյունք չունի։ Պետք է պարզապես սովորել իրերն իրենց անուններով կոչել, և այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի։

Սերը պարզապես քո մարմնի ներսում եղած հաճելի ջերմությունն է։

Եվ դա լավագույնն է, ինչ ես ստիպված եմ եղել զգալ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս