
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեր, Մոուրինիոն կմնար իր պաշտոնին». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել, որ Ժոզե Մոուրինիոն հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից՝ թիմի վատ արդյունքների, այլ ոչ թե՝ ֆուտբոլիստների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:
«Ո՞րն էր խնդիրը: Մենք չէինք հաղթում, այդ պատճառով էլ ղեկավարությունը որոշեց փոխել մարզչին: Արդյունքն առաջնահերթություն է: Եթե մենք հաղթեինք և լավ արդյունքներ ցուցադրեինք, մարզիչը կմնար իր պաշտոնին»,- Պոգբային է մեջբերում AS-ը:
Ավելի վաղ Պոգբան հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որպեսզի տվյալ պահին թիմը գլխավորող Օլե-Գունար Սուլշերը շարունակի աշխատանքն ակումբում:
Պրեմիեր լիգայի 30 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 58 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը