Բաժիններ՝

Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, հայտնաբերված խախտումներն էլ կուղարկվեն դատախազություն. Մարության

Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, հայտնաբերված խախտումներն էլ կուղարկվեն դատախազություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին՝ կապված Կիրովի անվ. մանկական զբոսայգու անմխիթար վիճակի հետ:

«Կիրովի այգին մեր ուշադրության կենտրոնում է արդեն երեք ամիս, և այգում այդ շինությունները, ցավոք, իրականացվել են մինչև մեր քաղաքային իշխանություն դառնալը: 2002 թվականից այն տրված է վարձակալության՝ 50 տարի ժամկետով, և որպես պայմանագրի կողմ Երևանի քաղաքապետարանն այստեղ շատ թույլ է»,- ասաց Մարությանը՝ վստահեցնելով, որ բոլոր լծակներն օգտագործվելու են ամենը կարգի բերելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031