Բաժիններ՝

Էքսպրես-հորոսկոպ տղամարդկանց համար

Խոյ՝  21.03 – 20.04

Ձեզնից կոնկրետ գործողություններ ու անձնական պատասխանատվություն են սպասում։

Ճակատագիրն ու հաջողությունը ուղեկցում են ձեզ, սակայն շատ բան կախված է անձամբ ձեզնից։

Ցուլ՝  21.04 – 20.05

Կարդացեք նաև

Մի լսեք ոչ ոքի, մի ընդունեք ոչ մի խորհուրդ։ Ձեր սիրտն ու ինտուիցիան պետք է լինեն ձեր հիմնական խորհրդատուները։

Մի վախեցեք ամբողջովին փոխել երթուղին, ուղղությունը, որոշումները, եթե ձեզ թվում է, թե դրանք սխալ են։

Երկվորյակներ՝  21.05 – 20.06

Գայթակղությունները սպասում են ձեզ. Արագ շահույթ, ռիսկային փողեր, շահավետ, բայց բավականին կասկածելի առաջարկներ։

Համաձայնեք միայն այն բաներին, որոնք չեն հակասում ձեր համոզմունքներին ու կանոններին։

Մի կորցրեք ձեր դեմքը, ձեր խղճի հետ փոխզիջման մի գնացեք. Դա բարդ ճանապարհ է՝ հղի վտանգներով ու կորուստներով։

Խեցգետին՝  21.06 – 22.07

Ուժեղ էմոցիաներ և նոր, խորը զգացմունքներ… Սակայն պետք չէ կորցնել գլուխը։ Դուք պատասխանատու եք ոչ միայն ձեզ, այլև ձեր կողքին գտնվողների համար։

Առյուծ՝ 23.07 – 22.08

Մեկ օր հանգիստը ձեզ չի խանգարի։ Միայն թե այն մի անցկացրեք բազմոցին պառկած կամ ռեստորանում։

Սպորտ… Ահա ձեր օգնականը, ու թող ողջ աշխարհը սպասի։

Կույս՝  23.08 – 23.09

Ձեր ընտանիքին ու մտերիմներին զգուշացրեք՝ ձեզ սպասում է բարդ ու երկարատև աշխատանքային օր։ Սակայն այն ամենը, ինչ դուք կհասցնեք անել, կտա իրական, այդ թվում՝ նաև ֆինանսական արդյունք։

Կշեռք՝  24.09 – 23.10

Հավանական է, որ առաջիկա օրերին ձեզ համար ավելի լավ կլինի միայնակ մնալ։ Գլուխ հանեք ձեր մտքերից, ձեզ համար կասկածելի հարցերը լուծեք։ Ավելի լավ է, անջատեք հեռախոսը գոնե մի քանի ժամով, բայց չմոռանաք այդ մասին զգուշացնել ձեր մտերիմներին։

Կարիճ՝ 24.10 – 21.11

Ձեզ համար ժամանակ գտեք, ինքներդ ձեզ մի փոքր նվեր արեք՝ ընթրիք հաճելի ընկերակցությամբ։ Դա կարող է լինել սիրելի մարդը, ընտանիքը, մտերիմ մեկը կամ ընկերը։ Ձեզ կարող եք նվիրել նաև սիրելի գործով զբաղվելու ուրախությունը, ինչ-որ իրադարձություն, տոն, ինչի մասին վաղուց եք երազել։

Այդ ժամանակ ոչ մի կարևոր բան չի պատահի, իսկ դուք էներգիայի զարմանալի լիցք կստանաք առաջիկա բազում օրերի համար։

Աղեղնավոր՝  22.11 – 21.12

Հնարավոր չէ աշխարհը փոխել սեփական հայեցողությամբ, սակայն արժե փորձել հենց հիմա։

Աշխատեք ամեն ինչ այնպես անել, ինչպես հենց ձեզ է պետք։ Հավանաբար դա ոչ բոլորին դուր կգա, բայց, անկասկած, ձեզ օգտակար կլինի։

Այծեղջյուր՝  22.12 – 20.01

Դուք ստիպված կլինեք գլխովին խրվել գործերի մեջ։ Եվ թող ձեր հարազատներն ու մտերիմները համբերատար սպասեն, երբ դուք կազատվեք, քանի որ ձեր զբաղվածությունը նաև նրանց համար է։

Ջրհոս՝  21.01 – 18.02

Խուսափեք ծայրահեղություններից ու մի կողմից մյուսը մի նետվեք։

Եթե չունեք որոշում ու չգիտեք՝ ինչպես վարվել, կանգ առեք, այլապես հիմարություններ կգործեք, ինչի համար հետո կզղջաք։

Ձկներ՝ 19.02 – 20.03

Շատ դժվար կլինի տրամաբանություն գտնել ձեր արարքների ու որոշումների մեջ։ Դա միայն ձեր տրամաբանությունն է, ձեր սրտից ու հոգուց եկող տրամաբանությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս