Բաժիններ՝

«Զգալի նվազել են դրամահավաքների խնդրով թեժ գծերին զանգերը». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ դպրոցներում դրամահավաքների ողնաշարը կոտրված է:

«100%-ով հնարավոր չէ բացառել նման երևոււթները, բայց զգալի նվազել են դրամահավաքների խնդրով թեժ գծերին զանգերը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Հարությունյանը:

Անդրադառնալով թիվ 2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանի պաշտոնանկությանը, Ա.Հարությունյանը նշեց, որ նրան մեկ նկատողությունը տրվել է հայտնաբերված խախտումների արդյունքում, մյուսը՝ տեսչական մարմնի, հարուցվել է քրեական գործ.

«Մենք գործել ենք մեր լիազորությունների արդյունքում և այդ նկատողությունները չտալը, հեռացում չտալը կլիներ խախտում»:

Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությունների փաթեթին՝ Ա.Հարությունյանը նշեց, որ վերջին շաբաթներին զբաղվել է մշակույթի նախարարության խնդիրներով. «Բարդ է լինելու, բայց չլուծվող խնդիրներ չկան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս