Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը հրաժարվեց մրցել Ռոջեր Ֆեդերերի հետ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվեց մրցել Ռոջեր Ֆեդերերի հետ:

Թենիսի Ինդիան-Ուելսի մրցաշարի կիսաեզրափակչում Նադալի հակառակորդը Ֆեդերերն էր, սակայն իսպանացին հրաժարվեց մրցել ծնկի վնասվածքի պատճառով: Ֆեդերերը եզրափակչում կմրցի Դոմինիկ Տիմի հետ:

Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդ անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիան-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս