Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Իսկ նախօրեին 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հավասար մրցավեճում՝ մրցավարների որոշմամբ միավորների չնչին տարբերությամբ (2:3 հաշվով) պարտություն կրեցին ու նվաճեցին բրոնզե մեդալ: Շահերդյանը պարտվեց Ռուսաստանի, իսկ Հովհաննիսյանը Գերմանիայի ներկայացուցչին:
Ավելի վաղ՝ բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031