Երևանում 57-ամյա վարորդը, որը եղել է ոչ սթափ վիճակում, Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com
Մարտի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ Քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուրի փոխանցմամբ` Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին տեղեկացրել է, որ մի քաղաքացի ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել` իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում:
Ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը: Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի: Նա ոստիկաններին հայտնել է, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը:
Կայքը նշում է, որ Ա. Ֆարամազյանը ձերբակալվել է: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում