Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. տուժածներ չկան

Մարտի 16-ին, ժամը 22:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մ գլորվել ձորը. դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս