Բաժիններ՝

Տուրիստական հոսքերի աճն աշխարհում 2018 թվականին կազմել է 1,4 մլրդ ուղևորություն. վերլուծաբաններ

Գլոբալ տուրիզմի աճն ամբողջ աշխարհում 2018 թվականին կազմել է 1,4 մլրդ ուղեւորություն, ինչը 5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին հայտնել է հարյուր երկրում զբոսաշրջության զարգացումն ուսումնասիրող Euromonitor International ընկերության առաջատար վերլուծաբան Մարիա Միլոշեւիչը:

«2018 թվականն ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ գլոբալ տուրիզմի աճ է արձանագրել 5 տոկոսով, դա 1,4 մլրդ ուղեւորություն է»,-ասել է նա՝ հանդես գալով «Տուրիստական ճյուղի զարգացման թրենդները. Travel Trends» խորհրդաժողովում, որն անցկացվել է MITT 2019 միջազգային տուրիստական ցուցահանդեսի շրջանակում:

Միլոշեւիչը նշել է, որ 2018 թվականին ամենազարգացող տարածաշրջանը դարձել է Ասիան, որն 8 տոկոս աճ է արձանագրել 2017 թվականի համեմատությամբ: Ընդ որում՝ հիմնական դրայվերը Չինաստանն է, որն արտագնա տուրիստական հոսքն ավելացրել է 12 տոկոսով:

«Ռուսաստանում երկու տարվա անկումից հետո տուրիստական հոսքն առաջին անգամ աճել է 2 տոկոսով: Հետաքրքիր է, որ գլոբալ բոլոր ուղեւորությունների 50 տոկոսը կատարվում է Եվրոպայի երկրներ»,-ճշտել է փորձագետը:

«Աշխարհում զբոսաշրջության վրա կատարվող ծախսերն ավելացել են 11 տոկոսով: Լավ նորությունն այն է, որ զբոսաշրջությունը գերակա է դարձել սպառողների համար: Եթե առաջ ճանապարհորդությունները համարվում էին ճոխություն, ապա այժմ դրանք դառնում են անհրաժեշտություն»,-հայտնել է Միլոշեւիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս