Հելսինկիում պատրաստվում են բացել չիպսերի թանգարան
Հելսինկիում շուտով կարող է բացվել նոր թանգարան, ցուցանուշներ կդառնան չիպսերը: Թանգարանը կհայտնվի քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝ Էտու Տյոյոլյոյի շրջանում։ Թանգարանի ստեղծման միջոցները ներկայում հանգանակվում են Համացանցում:
«Էտու Տյոյոլյոյի չիպսերի թանգարանը կերաշխավորի, որ մի անգամ վաճառքից անհետացած չիպսերը կանցնեն իր արխիվ: Ոչ ոք ստիպված չի լինի կարոտել այն ապրանքին, որի կյանքի տեւողությունը կարող է զարմանալիորեն կարճ լինել:
Երբեմն լոկ այն բանի իմացությունը, որ այն դեռ ինչ-որ տեղ ֆիզիկապես գոյություն ունի, կարող է հագեկան հանգստություն բերել»,- ասված է քրաուդֆանդինգի www.mesenaatti.me կայքում, որտեղ զետեղված է նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը:
Թանգարանի համար փողը կհանգանակեն մինչեւ մարտ ամսվա վերջը. այժմ հաշվին արդեն ստացվել է ավելի քան հազար եվրո: Ինչպես հայտնել է Helsingin Uutiset թերթը, գաղափարի հեղինակի՝ հիփ-հոփ կատարող Ֆեդի Կամարիի նպատակն է ընդհանուր առմամբ ստանալ 5 հազար եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: