Կենդանակերպի նշաններից ով է լավատես և ով` հոռետես
Խոյ (21 մարտի-19 ապրիլի)
Ինքնուրույն է իր համար ճանապարհ հարթում: Դու կարողանում ես թե ընդունել պարտությունը, և թե տոնել հաղթանակը: Ոչինչ ի վիճակի չէ քեզ հունից հանել, քանի որ քեզ համար կա վաղը, երբ կարելի է ամեն ինչ փոխել: Բայց այն ժամանակներում, երբ քեզ չի օգնում անգամ քո լավատեսությունը, թուլացիր ու հաշվիր մեկից մինչև տասը: Դու կլսես քո ներքին ձայնը ու կհիշես, որ դու սիրված ես, ու քեզ գնահատում են:
Խոյը մարդ է, ով ոչնչից չի վախենում:
Ցուլ (20 ապրիլի-20 մայիսի)
Նրան առաջնորդում են կամքի ուժն ու սեփական ուժերի հանդեպ հավատը:
Քո ամուր ոգին, վճռականությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ քեզ լավատես են դարձնում: Քո ինքնավստահությունը գայթակղում է հակառակ սեռին: Բայց երբեմն դու չափազանց շատ ես տարվում ինչ-որ բանով, ու դա վատ է ազդում քո կյանքի վրա` քեզ դարձնելով խոցելի: Այդ ժամանակ պուրակում կամ ինչ-որ տեղ գետի մոտ զբոսնելուց լավ բան չկա: Դա հեռու կվանի մռայլ մտքերը: Կամ ինքդ քեզ հետ միայնակ ժամանակ անցկացրու, որ կրկին վերագտնես ուժերդ:
Երկվորյակներ (21 մայիսի-20 հունիսի)
Լավատեսությունն արտահայտվում է փոփոխությունների հանդեպ նրանց ուժգին ծարավով:
Երբ դու բազմաթիվ գործեր ունես ու հարաբերությունների մեջ ես այն մարդու հետ, ում սիրում ես, ուրեմն քեզ մոտ ամեն բան լավ է: Միշտ երազելով փոփոխությունների մասին` դու ավելի շատ ուշադրություն ես դարձնում լավին, քան վատին: Դրանում էլ հենց արտահայտվում է քո լավատեսությունը: Դու քեզ թույլ չես տալիս ձանձրանալ միայնության մեջ:
Խեցգետին (21 հունիսի– 22 հուլիսի)
Դու տխրում ես, երբ չափազանց շատ ես մտահոգված ուրիշի զգացմունքների մասին:
Դու զգայուն մարդ ես ու ղեկավարվում ես ինտուիցիայով: Բայց դու պետք է հասկանաս, որ տանջվել այն բանի համար, ինչը դու ի վիճակի չես վերահսկել, անօգուտ զբաղմունքն է և վաղ թե ուշ քեզ կխենթացնի: Փոխիր աշխարհայացքդ ու ուշադրություն դարձրու լավ բաներին: Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ: Եվ որոշ բաների պարզապես պետք է թույլ տաս, որ տեղի ունենան:
Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)
Այն գիտակցությունը, որ կյանքը և դրական, և բացասական փորձ է տալիս, նրանց անդավաճան լավատես է դարձնում:
Դու սիրում ու հարգում ես քեզ: Եվ հասկանում ես, որ կյանքը լի է վերելքներով ու վայրէջքներով: Եվ դա բարդացնում են բացասական մտքերը: Քո թուլությունները սերն ու երեխաներն են: Բայց դու հաղթահարում ես դա` քաղելով լավագույնը, ինչ դու ունես: Դու իսկական առաջնորդ ես: Դու քո կյանքի ռեժիսորն ես: Հենց հիմա վերցրու ընկերներիդ, ու գնացեք սուրճ խմելու: Կամ գնիր այն ժամացույցը, որի մասին վաղուց երազում էիր: Շուտով դու կվերագտնես քո ուժն ու վստահությունը:
Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)
Բնածին պերֆեկցիոնիզմն ու ծայրահեղ մտածողությունը նրանց լավատեսներ են դարձնում:
Դու պերֆեկցիոնիստ ես: Այդ պատճառով էլ դու միշտ նայում ես հարցի լուսավոր կողմին: Նույնիսկ, եթե քո գլխավերևում խտանում են ամպերը, մի անհանգստացիր. քո հումորի զգացումը կցրի դրանք:
Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)
Նրանց ներսում միշտ կատաղի պայքար է ընթանում լավատեսի ու հոռետեսի միջև:
Այդ պատերազմը վերջ չունի: Բայց ամենածանր ժամանակներում աշխատիր խուսափել վնասակար սովորություններից ու պարտականություններիդ կատարումն անտեսելուց: Դրա փոխարեն՝ քո լավ տրամադրությունն ամբողջովին գործի դիր: Նեգատիվը ցրիր մաքուր օդում մարզանք անելով կամ ժամանակդ անցկացրու մտերիմ մարդկանց հետ:
Կարիճ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)
Ծանրաբեռնված է նեգատիվով, բայց վճռականորեն աշխատում է հաղթահարել դա:
Բացասական էմոցիաներն ու վատ մտքերը երբեմն պատում են քեզ, բայց դու աշխատում ես պայքարել դրա դեմ քո ողջ ուժերով: Փոխանակ տխրես՝ հավաքիր քեզ ու աշխատիր հիշել քո կյանքում եղած ամեն լավագույնը: Դու ուժեղ ես ու նպատակաուղղված: Ու դու կարող ես:
Աղեղնավոր (22 նոյեմբերի-21 դեկտեմբերի)
Մարդկային այնպիսի թուլություններ, ինչպիսիք են անարդարությունն ու անտարբերությունը, կարող են նրանց ճնշել:
Դու կենդանակերպի բոլոր նշաններից ամենալավատեսն ես: Բայց այնպիսի երևույթներ, ինչպիսիք այլ մարդկանց կողմից դրսևորվող անարդարությունն ու անտարբերությունն են, կարող են քեզ անչափ վշտացնել: Նայիր լուսավոր կողմին, և ամեն բան ուղղելու ու այնպես, ինչպես դու ես ուզում, անելու հնարավորությունը քեզ կրկին կոգեշնչի:
Այծեղջյուր (22 դեկտեմբերի-19 հունվարի)
Լավատես են դառնում` հասնելով միջին տարիքի սահմաններին:
Տխուր Այծեղջյուր-երեխան ուրախություն ճառագող է դառնում 30 տարեկանին մոտ հավանաբար այն պատճառով, որ այդ տարիքում նա արդեն հասցրել է իր ուժերով ինչ-որ բանի հասնել, ինչը չի կարող չուրախացնել: Անգամ, եթե այդպիսի երջանիկին գաղտագողի կերպով հոռետեսությունը մոտենա էլ, ապա նա հեշտորեն կանտեսի այն: Նրանք նաև շռայլորեն երջանիկ դառնալու վերաբերյալ խորհուրդներ են բաժանում դրանց կարիքն ունեցողներին:
Ջրհոս (20 հունվարի-18 փետրվարի)
Նա այնքան անհոգ է, որ չի էլ պատկերացնում, որ աշխարհում գոյություն ունի հոռետեսության նման մի բան:
Ջրհոսը երջանիկ է, լիաթոք շնչում է մաքուր օդն ու վայելում արևի լույսը: Ինչպիսին էլ որ կյանքը լինի, դու ամեն բանի մեջ լավն ես տեսնում: Եվ նույնիսկ, երբ ամեն բան շատ ծանր է, քեզ փրկում են արվեստը, կենդանիներն ու բնությունը:
Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)
Ավելորդ զգայունությունը նրանց ցավի նկատմամբ հակված է դարձնում:
Այսպես թե այնպես, դու քեզ ցավ ես պատճառում: Բայց քեզ դուր են գալիս էմոցիոնալ կարուսելները: Եվ ինչքան էլ որ դու վատ լինես, դու ինքդ ես այդ ճահճից քեզ դուրս քաշում ու հանում: Հաղթահարիր քո վատ ժամանակները` հրաժարվելով վնասակար կերակուրից, ալկոհոլի չափից շատ օգտագործումից ու դաժան, քո նկատմամբ անտարբեր մարդկանց հետ փոխգործակցելուց: Եղիր նրանց հետ, ում սիրում ես, ու կտեսնես, թե ինչքան քիչ ժամանակ կանցնի՝ նախքան քո դեմքին կրկին ժպիտ հայտնվելը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը