Նեխուր։ Հեղուկ դիետա առողջության ու երիտասարդության համար
Նեխուրը օգտակար հատկությունների շտեմարան է ձեր առողջության և գեղեցկության համար: Այս մասին գրում է xochu-vse-znat.ru-ն:
Բացի նրանից, որ նեխուրն ավելորդ քաշից ազատվելու գերազանց միջոց է իր բացասական կալորիականության հաշվին, այն հաջողությամբ կիրառվում է նաև բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, հատկապես ծերերի մոտ։
Ի դեպ, կանաչ բանջարեղենի վերամշակման համար օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում, քան իրենք ունեն։
Ջուր-աղային փոխանակությունը կարգավորելով՝ այս բուժիչ բույսն օրգանիզմից դուրս է բերում միզաթթուն, ունի միզամուղ ազդեցություն, խոչընդոտում է երիկամներում քարերի գոյացությանը։
Նեխուրը հիանալի արդյունքներ է տալիս հետևյալ հիվանդությունների բուժման ու կանխարգելման ընթացքում՝
- Ճարպակալում
- Պոդագրա
- ռևմատիզմ
- շաքարային դիաբետ
- պոլիարթրիտ
- աղերի կուտակում։
Որպես հակաբորբոքային և միզամուղ միջոց՝ նեխուրն օգտագործվում է պիելոնեֆրիտների և ցիստիտների դեպքում։
Նեխուրի հիմքով դեղամիջոցները էականորեն թեթևացնում են այնպիսի հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ալերգիկ եղնջացանը, դերմատիտի տարբեր ձևերը, խոցերը, քրոնիկ աղիքային խցանումները և ցուցաբերում անալգետիկ, այսինքն՝ ցավազրկող ազդեցություն ցավոտ դաշտանի դեպքում։
Էնդոկրին համակարգի և սեռական ակտիվության վրա նեխուրի դրական ազդեցության մասին խոսում է այն փաստը, որ այն պատկանում է ամենուժեղ աֆրոդիզիակների թվին։
Անհիշելի ժամանակներից նեխուրի արմատն օգտագործում են գինեկոլոգիայում կանանց հորմոնալ գործունեության, դաշտանադադարի ու անպտղության դեպքում։ Նեխուրի օգտագործումը հակացուցված է հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում։
Նեխուրը հիանալի երիտասարդացնող միջոց է, որը բարձրացնում է կենսական տոնուսը, բարերար ազդեցություն է գործում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա, ամրացնում է ոսկորները և կարգավորում քունը։
Հետևելով իրենց սննդակարգի մեջ շարունակ նեխուրով կերակրատեսակներ ընդգրկող մարդկանց՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս բույսը օժտված է ընդհանուր ամրապնդող հզոր ազդեցությամբ ու բարերար ազդեցություն է գործում մարդու իմունային համակարգի վրա։
Եթե այս բույսը համեմատենք այլ բանջարանոցային կուլտուրաների հետ, ապա սննդարար նյութերի քանակով այն գործնականորեն հավասարը չունի. Չէ՞ որ միայն նրա բաղադրության մեջ մտնող եթերայուղը 9 օգտակար բաղադրիչ ունի։
Նեխուրի տերևների մեջ կան մարդու օրգանիզմի համար կարևոր վիտամիններ՝
- ասկորբինաթթու (180 մգ%)
- կարոտին (42 մգ%)
- B1 (50 մգ%)
- B2 (100 մգ%)
- E
- հակախոցային U
- խոլին
- ֆոլաթոու և նիկոտինային թթու
Բացի դրանից, նեխուրի արմատի մեջ կան ածխաջրածիններ (10%), սպիտակուցներ (1.6%), ասպարագին, քացախաթթու և յուղաթթու, հիանալի հակաքաղցկեղային էֆեկտ ունեցող ֆորուկումարիններ, շաքար, պեկտինային նյութեր, ինչպես նաև մագնեզիումի, ծծումբի, քլորի, ալյումինի, նիկելի, մոլիբդենի և այլ աղեր։
Այս բույսը օրգանական նատրիումի պարունակությամբ չեմպիոն է, ինչի պակասը հանգեցնում է թոքերի ու բրոնխների հիվանդությունների, ինչպես նաև ծերության պրոցեսների արագացմանը։
Նրա մեջ կալիում, կալցիում և ֆոսֆոր կա, որոնք մարդուն անհրաժեշտ են մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում ուժերը պահպանելու համար։
Սելենիումի այնպիսի քանակություն, ինչպիսին կա նեխուրի մեջ, չկա ոչ մի այլ բույսի մեջ։ Դրա համար էլ այն խորհուրդ են տալիս վահանագեղձի հիվանդություններով տառապող մարդկանց։ Սելենիումն ակտիվորեն մասնակցում է վահանաձև գեղձի՝ յոդ պարունակող հորմոնների սինթեզի մեջ։ Օրգանիզմում նրա դեֆիցիտը կարող է հանգեցնել խանգարումների ձվաբջջի հասունացման գործընթացում։
Նեխուրի բաղադրության մեջ մտնող եթերայուղը գրգռում է ախորժակը ու բարելավում մարսողությունը։ Այն իրենից սուր հոտով ու ինքնատիպ սուր համով անգույն հեղուկ է ներկայացնում։ Այն հատկապես շատ կա նրա արմատի մեջ. Ահա թե ինչու նեխուրի արմատից պատրաստվող շատ կերակրատեսակներ խորհուրդ են տրվում ստամոքսի հաճախակի փքվածություն ու աղիների խցանումներ ունեցող մարդկանց։
Այս բույսի մեջ եղած լորձը նվազեցնում է ցավային սինդրոմը գաստրիտների ու խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ հիմնային աղերը նպաստում են սպիտակուցների յուրացմանը, թթվահիմնային հավասարակշռության կարգավորմանը ու նյութափոխանակության լավացմանը։
Հատկապես շատ օգտակար նյութեր կան նեխուրի տերևավոր ու սոխուկավոր տեսակների մեջ։ Արմատավոր տեսակի համեմատությամբ նրանք 4 անգամ ավելի C վիտամին ու 40 անգամ ավելի կարոտին են պարունակում։
Հեղուկ դիետա…
Այս դիետայի հիմքը բանջարեղային ապուրի օգտագործումն է, որը կարելի է ուտել ցանկացած ժամանակ անսահմանափակ քանակությամբ։
Սննդակարգից պետք է բացառել՝
- ալկոհոլը
- հացը
- քաղցր գազավորված ըմպելիքները
- սերուցքային և բուսական յուղերը
Շնորհիվ այն բանի, որ այս դիետայի հիմքը հեղուկ մթերքների օգտագործումն է, այն բարերար ազդեցություն է գործում մարսողական համակարգի վրա, կարգավորում է փոխանակության պրոցեսներն ու հորմոնալ ֆոնը՝ կանխելով շատ հիվանդությունների զարգացումը ու նպաստելով քաշի կորստին։
Ապուրի բաղադրատոմսը՝
- 6 միջին չափի սոխ
- 6 լոլիկ
- 1 փոքր գլուխ կաղամբ
- 2 կանաչ քաղցր պղպեղ
- 1 կապ նեխուր
Պատրաստման եղանակը՝
Բանջարեղենն ու կանաչին կտրատել, վրան ջուր լցնել, հասցնել եռման աստիճանի ու եփել 10 րոպե ուժեղ կրակի վրա։
1-ին օր
Հիմքը՝ ապուր, բացի բանանից՝ ցանկացած միրգ, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։
2-րդ օր
Հիմքը՝ ապուր, եփած կամ հում ցանկացած բանջարեղեն, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։
3-րդ օր
Հիմքը՝ ապուր, ցանկացած մրգեր ու բանջարեղեն, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։
4-րդ օր
Հիմքը՝ ապուր, ցանկացած մրգեր ու բանջարեղեն, ներառյալ՝ բանան, 1 բաժակ անյուղ կաթ, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։
5-րդ օր
Հիմքը՝ ապուր, 300 գրամ եփած տավարի միս, 500 գրամ լոլիկ, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։
6-րդ օր
Հիմքը՝ ապուր, 300 գ տավարի միս, տերևավոր կանաչեղեն, բանջարեղեն, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։
7-րդ օր
Հիմքը՝ ապուր, շագանակագույն բրինձ, բնական մրգային հյութ, բանջարեղեն։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը