Թեստ. Իմացեք ձեր անկախության աստիճանը
Որքա՞ն հաճախ ենք մենք համաձայնում այն բանի հետ, ինչ մեզ առաջարկում են: Մինչև ո՞ր սահմանը մենք կարող ենք պաշտպանել մեր շահերը:
Տե՞ր ենք կանգնում մենք արդյոք մեր հայացքներին ու սկզբունքներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ թեստ` այս հարցերի պատասխաններն իմանալու համար:
Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ ամենաշատը դուր եկած բաժակը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը:
Բաժակ 1
Դուք կոնֆլիկտային մարդ չեք, հանդարտ անձնավորություն եք, ում համար կարևոր է խաղաղ ու հանգիստ մթնոլորտը:
Դուք չեք սիրում վիճել ու հազվադեպ եք երկար ժամանակ պնդում ձեր տեսակետը:
Բաժակ 2
Դուք անկախ եք ձեր դատողությունների մեջ, ձեզ համար կարևոր են սեփական կանոններն ու սկզբունքները: Դուք զիջում եք միայն ամենածայրահեղ դեպքերում, եթե դա են իսկապես պահանջում հանգամանքները:
Բաժակ 3
Եթե կա հնարավորություն, դուք միշտ վարվում եք այնպես, ինչպես ճիշտ եք համարում:
Դուք պատրաստ եք զիջել միայն լուրջ ռիսկերից խուսափելու պարագայում:
Դուք անկախ եք մինչև որոշակի խելամիտ աստիճան:
Դուք չեք վնասի կամ վտանգի ձեր բարեկեցությունն ու հարմարավետ կյանքը միայն այն պատճառով, որ ուզում եք ինչ-որ բան ձեր ասածով անել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը