«ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ». Ապաթուրայը՝ Սիրիա մեկնած հումանիտար առաքելության մասին

«Քաջալերում ենք նաև միջադեպերի շոշափելի նվազեցումը շփման գծում»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին և ԼՂ հակամարտության կարգավորմանը։

Ջեյմս Ապաթուրայն ասաց, որ, ինչպես գիտեք, նման հակամարտությունների կարգավորմանը ՆԱՏՕ-ն չի մասնակցում։ Ըստ նրա, իհարկե, այս տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ին և շատ կարևոր է ՆԱՏՕ-ի գործընկերների տեսակետից, կարևոր է ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։

«Խրախուսում ենք, որ Կառավարությունը նոր ջանքեր է ներդնում ԼՂ հակամարտության քաղաքական գործընթացի մեջ և բանակցություններին միտված է։ Քաջալերում ենք նաև միջադեպերի  շոշափելի նվազեցումը շփման գծում։ Այն մեխանիզմները, որոնք զետեղվել են, ոչ միտումնավոր լարումը կանխելու նպատակով, արդյունք են տվել։ Աներկբա մեր գնահատականն այն է, որ խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ։ Սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք»,- ասաց Ապաթուրայը։

Խոսելով Սիրիա հումանիտար առաքելությունից՝ Ապաթուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ն պաշտոնապես որևէ դիրքորոշում չի որդեգրել։ «Լիովին անկեղծ լինելով՝ չեմ ակնկալում, որ կորդեգրի։ Կարող եմ ասել, որ քննարկել ենք ԱԳ և ՊՆ նախարարների հետ այս հարցը, ես լսել եմ Կառավարության վերլուծությունը իրավիճակի և նրանց պատճառաբանությունը։ Քաղաքական և մարդասիրական նկատառումները հասկանում ենք»,- ասաց Ապաթուրայը։

 

Տեսանյութեր

Լրահոս